«Ես սիրում եմ արեւի «դաջվածքիկները». ասել է, թե` պեպենիկներ....»․ Լուիզա Մելքոնյանի լուսանկարը
LifestyleՍերիներից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով, մարզումներով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։
Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։ Լուիզան կրում է բաց երանգի լողազգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ։ Նրա վարսերը հյուսված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Լուիզա Մելքոնյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես սիրում եմ արեւի «դաջվածքիկները». ասել է, թե` պեպենիկներ....»։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ