Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 29-ամյա վարորդը BMW X5-ով մոտ 50 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Ո-նիր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Այգեձոր ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհ իերթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ գլորվելվ՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Սարգիս Ո-ին, ուղևորներ՝ Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ 34-ամյա Արսեն Զ-ին և 31-ամյա Արման Վ-ին։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ