Հակառակորդի կրակոցից մահացած 29-ամյա Աշոտն ամուսնացած էր. եղբայրը նույնպես զինվորական է (լուսանկարներ)
LifestyleԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից մահացած պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշոտը հոգով, սրտով զինվորական էր, բնավորությամբ շատ համեստ, զուսպ անձնավորություն էր: Դուխով էր, բնույթով՝ բռնցքամարտիկին հատուկ բնավորությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
Արփինե Հակոբյան
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ