Հայկ Սարգսյանը՝ իր կազմակերպած փարթիի մասին
ՀասարակությունՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պնդում է, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը որևէ փարթի չի կազմակերպել:
Մակունցն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի հետ, վերջինս տեղեկացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել. «Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ կան նաև այլ քաղաքացիներ: Նա ասաց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ գտնվելով այդ վայրում՝ լինելով առանց դիմակի: նա հայցում էր խմբակցության ներողամտությունը անզգուշության համար: Որքանով տեղյակ եմ, Հայկ Սարգսյանը պետք է որ արդեն տուգանված լինի»:
Սարգսյանը նաև պնդել է, որ կապ չունի հանգստյան գոտու հետ:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ