Ողբերգական դեպք Արարատի մարզում. 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտն այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Փրկարարները մարել են թիվ 47 տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդու դի։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ