Արթուր Վանեցյանը կանգնում է «դուրս մնացած դիմորդների» կողքին. կտրամադրվի կրթաթոշակ

«Հայրենիք» հիմնադրամի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կանգնում է դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների կողքին։

Ինստագրամում  տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Քիչ առաջ տեսա, որ դիմորդները և մեր ապագա զինվորները հետաքրքիր կարգախոսով են շարունակում իրենց արդար պայքարը. «... Մեր դուխները մի կոտրեք, որ դուխով գնանք բանակ...»։

Օրեր շարունակ համբերատար սպասում էի, որ կառավարությունը կտա խելամիտ լուծում, որովհետև խնդիրը շատ բարդ չէ և սկզբունքային երևալու տեղ չէ։ Խոսքը մեր երեխաների մասին է, որոնց կառավարությունը համառորեն անվանում է ՝ «դուրս մնացած դիմորդներ»։ Խոսքը տեխնիկական տարաձայնության, տեխնիկական պրոբլեմի մասին է և այստեղ կա սկզբունքային մեկ հարց՝ չկոտրել մեր երեխաներին, չկոտրել մեր ապագա զինվորներին, չկոտրել մեր գիտության ապագան։

Կրթական ոլորտի տարբեր հեղինակավոր մասնագետներ այս օրերին հրապարակային լուծումներ են առաջարկել, բոլորն էլ հետաքրքիր, բայց կառավարությունը չի լսում և որդեգրել է անհասկանալի կեցվածք։

Ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես կուսակցության և հիմնադրամի ղեկավար, կանգնում եմ մեր երեխաների և նրանց ծնողների արդար պահանջի կողքին։ Դուք ճիշտ եք։ Ավելին, այս իրավիճակը ձեռնտու չէ ընդհանրապես որևէ մեկին՝ ո՛չ դիմորդին, ո՛չ բուհերին, ո՛չ էլ նախարարությանը, և այս պարագայում իրոք անհասկանալի է հարցին նման մոտեցումը։ Եվ, միաժամանակ, իրավիճակը հօգուտ դիմորդի հանգուցալուծելու պարագայում կշահեին և՛ դիմորդները, և՛ բուհերը, և՛ նախարարությունը, որը կկարողանար վերականգնել իր տուժած հեղինակությունը։ Տարօրինակ է և հակաբնական, որ այդպես չի արվում։

«Հայրենիք» հիմնադրամի խորհրդի առաջիկա նիստում քննարկման եմ դնելու Ձեզ համար հատուկ կրթաթոշակներ սահմանելու հարցը:

Պատրաստ ենք նաև ըստ անհրաժեշտության ցուցաբերել իրավական օգնություն»:

Աղբյուր` Փաստինֆո

«Առինջ մոլ»-ի աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ.Ծառուկյանի հրահանգով Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է. Արման Աբովյան Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ» Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ.«Փաստ» «Մար­տի են գնում մի­այն»... հա­վա­տա­րիմ «հինգվարդիականները». «Փաստ»
website by Sargssyan