Դասավանդման նոր առարկա 5-6րդ դասարաններում
ՀասարակությունԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական «Ես եւ իմ հայրենիքը» եւ «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգ, առարկայական ծրագրերը, որոնք ուսուցանվելու են 5-րդ եւ 6-րդ դասարաններում։
25 էջանոց հայեցակարգում ներկայացված են դասընթացի արդիականությունը, բնութագիրը, նպատակը, այն է․ «Աշակերտը կուսումնասիրի մարդու անցած ճանապարհը Երկիր մոլորակի վրա՝ կյանքի առաջացման առաջին պահից մինչեւ մեր օրերը»: Ինչպես նաեւ՝ «Ձեւավորել ազգային ու համամարդկային արժեքներ կրող ազատ, գիտակից ու պատասխանատու անհատ եւ քաղաքացի՝ ունակ գնահատելու անհատ-հասարակություն փոխազդեցությունները եւ փոխակերպումները պատմական տարբեր շրջափուլերում»։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ