Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի փարթիից՝ օրվա տարբեր ժամերին. լուսանկարներ, տեսանյութ

Երեկվանից քննարկվում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ Սևանա լճի ափին գտնվող «White Shorja» հանգստյան գոտում անցկացված բազմամարդ հավաքույթը: Տարածվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես հավաքույթի մասնակիցները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, սոցիալական հեռավորություն, դիմակներ չեն կրում, օգտագործում են նարգիլե: Նշվում էր, որ «փարթիի» կազմակերպիչը հենց պատգամավորն է:

Արդեն առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ասուլիսի ընթացքում նշեց, որ խոսել է Հայկ Սարգսյանի հետ: Պատգամավորն իր խմբակցության ղեկավարին հավաստիացրել է, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում: Միջոցառման տարածքում ընդամենը «մի պահ է» եղել: Մակունցը հերքել էր նաև այն տեղեկությունը, թե Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստի գոտու հետ:

Ավելի ուշ, Հայկ Սարգսյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում էր, որ որոշ քաղաքական ուժեր և նրանց սպասարկող լրատվամիջոցներ «ջանում են իրենից առանց դիմակի կադր որսալ»: Միջոցառման վերաբերյալ էլ Սարգսյանը նշում էր, որ լողափում գտնվել է երեկ երեկոյան և «ընդամենը մի պահ» դիմակ չի կրել, ինչի համար էլ ներողություն է խնդրել պարետատնից և իր քաղաքական թիմից անհարկի աղմուկի համար:

Էքսկլյուզիվ կադրեր Հայկ Սարգսյանի փարթիից՝ օրվա տարբեր ժամերին
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան Հնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե երբ կկիրառվեն «Իսկանդերն» ու Սու-25 կործանիչները Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում Մահացել է ռուս դերասան Նիկիտա Լոգինովը 18-ամյա Գարիկ Աճեմյանը Նոր Գեղիից է․ մանրամասներ Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին Սեպտեմբերի 28-ին հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, սակայն դրա կիրառումը եղել է անարդյունավետ․ Արցախի ՊՆ
website by Sargssyan