Բացառիկ տեսանյութ և լուսանկարներ` Զարթոնք գյուղի ծեծուջարդից. կան տուժածներ. Armlife.am
ՀասարակությունԵրեկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել ներկա գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին ու նրա կողմնակիցներին:
Եվ ահա ArmLife.am-ին նոր տեղեկություններ են հասել: Ըստ գյուղացիների՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, իր ազգականներն ու թիմը չի հաշտվում պարտության հետ և ամեն քայլափոխի սադրանքների են դիմում. «Երեկոյան եկան ու գյուղում մեծ ծեծկռտուք սարքեցին, 5 հոգի վնասվածքներ ստացան՝ կոտրվածքներ, գլխի պատրվածքներ: Ու միշտ խփողները մտածում են անպատիժ կմնան ու էս 30 տարի ըտենց ա», փոխանցեցին ArmLife.am-ին՝ տեղեկացնելով, որ Սերյոժա Եփրեմյանին կողային հատվածից մեծ քարերով վնասվածքներ հասցրել է նախկին գյուղապետի թոռ Արգիշտի Մելքոնյանը, ինչի հետևանքով կոտրվել է Ս. Եփրեմյանի կողային մատերը:
Իսկ գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին ծեծել են փայտե մահակներով: Նա այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, գիշերը վիրահատության է ենթարկվել. «Ծնոտի վիրահատություն են արել, էլի տրուբայով են խվել: Մնացած վիրավորներին կարեր են դրել ու տնային պայմաններում բուժում նշանակել»:
Ի դեպ, նախկին գյուղապետի կողմնակիցները քարերով ջարդել են նաև Սուրեն Պողոսյանի ավտոմեքենան. «Ուղղակի կուզենք, որ խնդիրը հասնի կոնկրետ պարոն Փաշինյանին, իրենք (նախկին գյուղապետը, իր համախոհները) շատ բարեկամներ ունեն, որոնց միջոցով հանցանքները փակվում են ու հուսով ենք, որ իրավապահները կփորձի էս անկառավարելի ու անպատժելի մարդկանց»,-նշեցին Զարթոնք գյուղից: