Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 27-ին որոշում է ստորագրել, որով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ։

Նոր որոշմամբ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք.

  1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
  2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես
    նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,
  3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
  4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
    մատուցելու նպատակով ժամանողները,
  5. այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:

Վերոնշյալ դեպքերում արտերկրից Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն:

Վերոնշյալ անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նրանց լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման:

Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:

Որոշումն ուժի մեջ է մտել։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե երբ կկիրառվեն «Իսկանդերն» ու Սու-25 կործանիչները Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում Մահացել է ռուս դերասան Նիկիտա Լոգինովը 18-ամյա Գարիկ Աճեմյանը Նոր Գեղիից է․ մանրամասներ Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին Սեպտեմբերի 28-ին հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, սակայն դրա կիրառումը եղել է անարդյունավետ․ Արցախի ՊՆ Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊԲ Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները` այս պահին. «Ռազմինֆո» Ո՞ր կենտրոններում կարող են արյունատվություն կատարել մարզերում բնակվողները Իմ Լեռնիկն է. Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին․ Թրամփ Ո՞վ է իրականում գերի ընկած ադրբեջանցի գեներալը Ահա այսպես են միավորվել փրկարար խաչն ու մահաբեր գնդակը Սաhմանում զոհված կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյան. Հավերժ փա՛ռք մեր հերոս կանանց Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ «2016-ի ապրիլին մենք կարող էինք հասնել Երևան». Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովը վիրավորվել և գերի է ընկել Արցախի բանակին (տեսանյութ) Գիշերվա ընթացքում ՊԲ-ն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան
website by Sargssyan