Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառմանը

ՌԲԿ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառմանը, որում նա քննադատել էր ՀՀ իշխանություններին: Փաշինյանը նշել է, որ այդ գրառումը կտրուկ բացասական արձագանք է ստացել Հայաստանում՝ հավելելով, որ մեղադրանքներն անհիմն են:

Մասնավորապես Ղրիմը չճանաչելու մասով Փաշինյանն ասել է, որ Երևանը չի ճանաչել նաև Արցախը, սակայն դա չի նշանակում, որ չի պաշտպանում. «Միևնույն ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն անվտանգության մեկ գոտի են»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասին ասվածին, Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի դաշնակիցն են ոչ թե առանձին քաղաքական գործիչները, այլ հայ ժողովուրդը. «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը, Քոչարյանը չեն, դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա կարևոր նյուանս է»,-ասել է Փաշինյանը, ում խոսքերով տարբեր ժամանակներում տարբեր գործիչներ իրենց ներկայացրել են որպես Ռուսաստանի միակ դաշնակից, սակայն իրականում հենց հայ ժողովուրդն է իրական դաշնակիցը:

Իսկ ինչ վերաբերում է ՀԿ-ների մասին ասվածին, ՀՀ վարչապետն ասել է, որ դրանք սկսել են աշխատել իր՝ իշխանության գալուց ավելի շուտ. «Դրանք ստեղծվել են այն ժամանակ, երբ Ռուսաստանում որևէ մեկը չէր կասկածում Հայաստանի կառավարության պրոռուսական ձգտումների մեջ: Դրանք ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ: Եթե նրանք այդքան պրոռուսական էին, ինչո՞ւ չփակեցին այդ ՀԿ-ները»:

Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան Հնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե երբ կկիրառվեն «Իսկանդերն» ու Սու-25 կործանիչները Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Տավուշում արդեն մթերվել է 950 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը շփման գծում Մահացել է ռուս դերասան Նիկիտա Լոգինովը 18-ամյա Գարիկ Աճեմյանը Նոր Գեղիից է․ մանրամասներ Եթե 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը իր զորքերը չվերդարաձնի ելման դիրքեր ադրբեջանական ողջ կապիտալը պետք է առգրավվի. Միխայիլ Դելյագին Սեպտեմբերի 28-ին հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր, սակայն դրա կիրառումը եղել է անարդյունավետ․ Արցախի ՊՆ Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ՊԲ Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստները` այս պահին. «Ռազմինֆո» Ո՞ր կենտրոններում կարող են արյունատվություն կատարել մարզերում բնակվողները Իմ Լեռնիկն է. Արցախում զոհված Լեռնիկ Վարդանյանը Հայոց Բանակի լավագույն սպաներից էր
website by Sargssyan