Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը


Կա­րև­որն այն է, որ իրենք անս­խա­լա­կան են, իսկ մյուս­նե­րը՝ «սև» ու «թշնա­մի». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակի ընթացքում կրթական համակարգում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Դա կապված է նրա հետ, որ կրթության ոլորտը հարմարեցվում է ժամանակակից պահանջներին և մոտեցումներին, որոնք լավագույն հնարավորություններ կստեղծեն կրեատիվ մտածողություն ունեցող, արդի գիտելիքներով և հմտություններով զինված և պետությանը նվիրված քաղաքացիներ ձևավորվելու հարցում։

Ուստի և բնական է, որ որոշ պարբերականությամբ փոփոխվում են կրթության չափորոշիչները, հաշվի են առնվում ոլորտի լավագույն մասնագետների կարծիքներն ու գնահատականները, իսկ գործող տարբերակներին ավելացվում է նորը։ Սակայն զարմանալի է, որ այս մոտեցումը հաշվի չի առնվել ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծում։

Եվ պատահական չէ, որ մասնագետների շրջանում դժգոհություններ կան, որ կրթական նոր չափորոշիչները ձևավորելիս իրենց հետ քննարկում տեղի չի ունեցել, և նախագծում տեղ են գտել թերի լուծումներ։ Ու ամենակարևորը՝ նախագծում տեղ գտած դրույթները չեն բխում մատաղ սերնդի մոտ ազգային նկարագրի ձևավորման պահանջներից։

Բազմաթիվ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ կրթության մեջ ներմուծվում է այն «հեղափոխական» մոտեցումը, ինչ որդեգրել են ներկայիս իշխանությունները։ 

Այսինքն այն չափորոշիչները, որոնք եղել են նախկինում, դրանց մեջ՝ նաև դրականը, մերժելի են ու անընդունելի։ Ուստի նախկինում գործող համակարգը պետք է արմատապես փոխվի՝ անկախ նրանից, թե որքան կլինի դրա արդյունավետության մակարդակը։ 

Ու ամենամտահոգիչը մնում է այն, որ կրթության ոլորտը համակարգող պաշտոնյաներն այդպես էլ չեն փաստարկում, թե նախկինում կրթական համակարգում ներդրված ծրագրերն ինչո՞վ էին անարդյունավետ, որ հարկ է եղել այդպիսի արմատական փոփոխությունների գնալ։

Պատահական չեն նաև այն շրջանառվող կարծիքները, թե ազգային նկարագրի թուլացմանն ուղղված իշխանությունների քաղաքականությունը տեղ է գտնում ինչպես պետության գործունեության տարբեր ոլորտներում, այնպես էլ կրթական համակարգում դարձել է հիմնական ուղենիշներից մեկը։

Սրանով է պայմանավորված, որ մեծ աղմուկի պատճառ է դարձել շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագիրն ու չափորոշիչները։ Խնդիրն այն է, որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգի սկզբնական տարբերակում ներառված չէին 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպես Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը գրականագետների շրջանում մեծ դժգոհությունների առիթ էր տվել:

Միայն մեծ աղմուկից հետո նախագիծը վերանայվեց, և ոսկեդարն ու միջնադարը ներառվեցին ծրագիր: Ինչպես ասում են՝ դրա համար էլ ենք մեծապես շնորհակալ:

Ոչ պակաս տխուր վիճակ է նաև «Հայոց պատմություն» առարկայի մասով։ Ներկայացված նախագծով «Հայոց պատմություն» առարկան 6-րդ դասարանից հանվում է, իսկ առարկայի դասընթացը մեկնարկում է արդեն 7-րդ դասարանից: 

Եվ լուրջ խնդիր է, որ դասագիրքը միանգամից սկսվում է Ք.ա. 9-րդ դարից՝ Վանի թագավորության սկզբնավորումից: Այդպիսով բաց են թողնվում հայկական վաղ պետական կազմավորումների և հայկական քաղաքակրթության ակունքներին վերաբերող շատ կարևոր թեմաները։

Պատմաբանները նաև ահազանգում են, թե նոր չափորոշիչներով պահպանված չէ «Հայոց պատմություն» առարկայի խրոնոլոգիական տրամաբանությունը, բացի այդ, անհասկանալի են, թե ինչ հիմնավորումներով է կատարվել դասագրքերում թեմաների բաժանումը։ Եվ տպավորություն է, թե վերցվել է պատմության դասավանդման ինչ-որ օտար մոդել և փորձ է կատարվում հրամցնել մեր հանրակրթական համակարգին։

Այս ամենի մեջ շատ ավելի ցավալի է, որ ոլորտի պատասխանատուներն ու չափորոշիչների հանձնախմբերի՝ անհասկանալի տրամաբանությամբ ընտրված անդամները ոչ միայն իրենց համարում են ամենա-ամենա, այլև ամենաանհարիր խոսքերով պիտակավորում ու վիրավորում են վաստակաշատ մանկավարժներին, դասախոսներին, գիտնականներին՝ նրանց համարելով հին, նրանց վիրավորելով: 

Ճիշտ է, օրինակ՝ հայ գրականության պարագայում ի վերջո փոփոխություններ արեցին, բայց, միևնույն է, ընդհանուր առմամբ այստեղ էլ գործում է օրվա իշխանությունների նույն գործելաոճը՝ միակ իրավացին իրենք են, իսկ քննադատողները «նախկին» են, «սև» են, «դավաճան» ու «թշնամի»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՊատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը»