Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կորոնավիրուսը շարունակում է մնալ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը: Վարակը չի խնայում ոչ քաղաքական գործիչներին, ոչ մարզիկներին, ոչ էլ դերասաններին ու երգիչներին: Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում վիրուսի գոյությանը, օրեցօր ավելանում է այն հայտնիների թիվը, ում վարակը չի շրջանցել:

Tert.am Life-ն առանձնացրել է հայ հայտնիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բարձրաձայնել այդ մասին: Կան նաև մարդիկ, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել այդ հարցը։ Հարգելով նրանց ցանկությունը՝ նրանց անունները չենք հրապարակում։

ՀՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանը  Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ վարակվել է տան աշխատողից, մեկուսացած է եղել իր սենյակում և կարողացել է այնպես անել, որ ընտանիքի մյուս անդամները չվարակվեն։

Մայիսին Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել ու ապաքինվել Women’s club-ից Մաշա Մաթևոսյանը: «Ընտանիքով վարակվել էինք, բացի հայրիկիցս, բոլորս տան պայմաններում ենք բուժում ստացել: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մենք ապաքինվեցինք»,-ասել է նա:

Դերասան Գոռ Համբարձումյանը հունիսին էր վարակվել կորոնավիրուսով։ «Եթե վիճակս ծանր լիներ, գուցե չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա»,-ընդգծել էր նա:

«Կինստագրամ», «Ֆուլ Yere 1» նախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանի համար հիվանդության ընթացքը բավականին ծանր էր եղել, քանի որ ունեցել էր բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ: Այնուամենայնիվ, դերասանուհին բուժումը ստացել էր տան պայմաններում: «Վատ վիճակս շարունակվեց չորս օր, թուլությունից կորցրել էի նաև խոսելու ունակությունս»,-  Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր Լիանան:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանում աշխատող թուրք լրագրողները խուճապ են տարածում «Օլիմպավան» մարզաբազան պատրաստ է ապաստարան տրամադրել Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված մեր քույրերին և եղբայրներին Ռուսաստանը ավիացիոն ուժեր է փոխադրում Հայաստան Աննա Հակոբյանը այցելել է ապաստարաններ (լուսանկարներ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (տեսանյութ) Ադրբեջանը փակում է իր օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիները չփախնեն երկրից և գնան առաջնագիծ. Փորձագետ Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման «Թող Աստված պաշտպանի ձեզ բոլորիդ». Գոհար Ավետիսյանն Արցախին կոչ է արել ուժեղ լինել Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն Վարդենիսի տարածքում (տեսանյութ) Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը Հանուն Արցախի դրամահավաք-արշավի շրջանակում նվիրաբերվել է 655 հազար դոլար Զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից է Նահատակված Աշոտ Մնացականյանը 3 անչափահասի հայր էր Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են 81 սիրիացի վարձկանի ոչնչացման մասին Արցախում խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան Հնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե երբ կկիրառվեն «Իսկանդերն» ու Սու-25 կործանիչները Ադրբեջանը չի դիմել հայկական կողմին իր դիերը տարհանելու հարցով Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան
website by Sargssyan