Ի տարբերություն Ձեր նորաստեղծ կուսակցությունների, որտեղ մեկին «պոկելը» դոմինոյի էֆֆեկտ կունենա, ԲՀԿ-ն թրծված կուսակցությունն է. Գնացե՛ք ձեր դարդը լացեք
ՔաղաքականՄի քանի օր է ինչ մամուլում ինտենսիվորեն, գրեթե ամեն օր հրապարակվում են նյութեր, որտեղ խոսվում է կոնկրետ ԲՀԿ պատգամավորների մասին և ըստ «օդում կախված» լուրերի ձևաչափում գուժում են, թե սա է հեռանալու, նա է հեռանալու և այլն: Հաշվի առնելով, թե որ լրատվականների ձեռամբ է դա տեղի ունենում, միանգամայն երևում է, թե ում ականջներն են նշմարվում ուղղորդված պրովակացիայի հետևից: Մի բան կասեմ, դուք ավելի լավ է ձեր նորաստեղծ կուսակցության խնդիրներով մտահոգվեք, ԲՀԿ-ն բազմահազար անդամներ ունի և եթե մեկ-երկուսին, քրեական գործերով վախացնեն, գործեր կարեն վրաները ու հեռացնեն ԲՀԿ-ից, դրանից ԲՀԿ-ն չի տուժելու, դեռ ընդհակառակը, ավելի մրցունակ, ավելի կուռ ու վճռական է դառնալու թիմը՝ ինքնամաքրվելուց հետո, իսկ այ դուք, որ օրնիբուն ընկած անդամներ եք փորձում հավաքագրել, բայց ոչինչ չի ստացվում, կանգնած եք քաղաքական լուրջ կրիզիսի առաջ: Զբաղվեք ձեր առօրիայով, ու քթներդ մի մտցրեք այլոց ներքին խոհանոց:
Նույն հորդորը վերաբերվում է նաև այն ուժին կամ անձանց, որոնց անվան հետ են կապվում նաև վերջին շրջանում ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Պարոնայք, ի վերջո հիշեք, ԲՀԿ-ն որ քաղաքական դաշտում էր, անցնում էր փշոտ ու քարքարոտ ճանապարհ, ձեր դեմքին դեռ աղվամազեր էին աճում, այնպես որ հնաբնակներին հաթաթա անելով, դուք եք մաշվելու գնաք, ԲՀԿ-ն եղել է, կա ու կլինի, որովհետև նման քաղաքական ուժի ներկայությունը ներքաղաքական դաշտում շատ կարևոր է, թե արժեհամակարգերի ձևավոևման, թե պետականաշինության գործում ավանդի և թե ներքին բալանսի տեսանկյունից:
ֆեյսբուքյան իր էջում գրում է Գարեգին Մկրտչյանը