Շտապ փոխեք գաղտնաբառերը. Մեդիափորձագետը զգուշացնում է
ՀասարակությունՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«car.am կայքը մի քանի օր առաջ ադրբեջանական հաքերները կոտրել էին։ Պարզվեց, նաեւ տարել են հաշիվների տվյալները. էլ փոստ եւ գաղտնաբառ։ Եվ դա ցանցում կախել են, ինչը հայտնաբերեց ռուբեն Մուրադյանը:
Ուշադրություն. Եթե կայքում գրանցված եք եղել եւ այնտեղի գաղտնաբառը այլ տեղերում էլ եք օգտագործել, ապա այդ այլ տեղերում շտապ փոխեք գաղտնաբառերը»: