Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


«Ֆիլ­մով ոչ մի­այն մե­ծա­րում ենք Պար­գև սրբա­զա­նին, այ­լև անդ­րա­դառ­նում ենք Ար­ցա­խյան ազա­տա­մար­տի պատ­մու­թյա­նը». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ երկու շաբաթ է, ինչ սկսվել են «Սպիտակ խաչի պաշտպանը» վավերագրական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմում է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի, նրա անցած ուղու, Արցախի թեմի վերազարթոնքի համար կատարած մեծածավալ աշխատանքի մասին: Ֆիլմի ռեժիսորը Մանանա Հակոբյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գևորգյանը, պրոդյուսերը Էդգար Այվազյանն է: 

1 ժամ 20 րոպե տևողությամբ ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերին՝ Ստեփանակերտում, Լոս-Անջելեսում և Փարիզում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան այն դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ֆիլմի պրոդյուսեր Էդգար Այվազյանը նշում է՝ շուտով կավարտեն նկարահանումներն Արցախում, ինչից հետո նախատեսում են նկարահանումներ իրականացնել ևս յոթ երկրում:

«Արցախում կատարված նկարահանումներին ակտիվորեն մասնակցել է Պարգև սրբազանը, Արցախի ներկա և նախկին նախագահները, գեներալներ, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, ներդրում ունեցել Շուշիի ազատագրման գործում և ոչ միայն: Ֆիլմում ներգրավված են բոլոր նրանք, ովքեր ճանապարհ են անցել Պարգև սրբազանի հետ: Արցախում հիմնական նկարահանումերը կատարել ենք, մնացել են մի քանի դրվագներ: 

Հաջորդիվ նկարահանումներ ենք իրականացնելու ԱՄՆ-ում, Փարիզում, Երուսաղեմում, Մոսկվայում և մի շարք այլ երկրներում, որտեղ բնակվում են մեր հերոսները, որոնք 1990-ական թվականներից հետո տարբեր պատճառներով տեղափոխվել են ապրելու: Նրանք ունեն իրենց ներդրումն Արցախյան թեմի վերակազմավորման աշխատանքներում, և նրանք պետք է պարտադիր նկարահանվեն այս ֆիլմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:

Իսկ ինչպե՞ս առաջացավ գաղափարը նման ֆիլմ ստեղծելու: «Արդեն 15 տարի է, ինչ նկարահանում ենք «Ծագումով հայեր» հաղորդումը: Ներկայացնում ենք տարբեր երկրներում բնակվող հայերին, բազմիցս լուսաբանել ենք Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներին: 2016 և 2019 թվականներին շատ հայտնի հայերի՝ Միշել Լեգրանին, Պատրիկ Ֆիորիին, Ռոզի Արմենին և այլոց հրավիրեցինք Հայաստան, մասնավորապես՝ Արցախ: 

Հիմնական մեխը հենց այդ էր, որ ծագումով հայերն այցելեն Արցախ, ծանոթանան մարդկանց հետ, առնչվեն մշակույթին, արցախյան բարիքներին:

Այդ ամբողջ ընթացքում մեզ աջակցում էր Պարգև սրբազանը: Նրա մասին պատմող ֆիլմ նկարահանելու գաղափարը նաև այդ ժամանակ առաջացավ, գնալով այն հասունացավ, իսկ այժմ էլ կյանքի է կոչվում: Արցախյան հաղթանակների հիմքում մեծ է Պարգև սրբազանի ներդրումը: 

Այս ֆիլմով մենք ոչ միայն մեծարում ենք նրան և ներկայացնում նրա անցած ճանապարհը, այլ ակամա անդրադառնում ենք Արցախյան ազատամարտի պատմությանը, որովհետև, եթե Արցախ, ուրեմն՝ Պարգև սրբազան, եթե Պարգև սրբազան, ուրեմն՝ Արցախ: Ֆիլմում նկարահանվում են Արցախյան ազատամարտի հերոսները, որոնք ապրում են մեր կողքին: Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ Արցախի զարգացման գործում»,-նշում է մեր զրուցակիցը: 

 

Նա ընդգծում է՝ պատերազմի ողջ ընթացքում սրբազանը զինվորների կողքին է եղել թե՛ օրհնությամբ, թե՛ ֆիզիկապես: ««Աստված եկավ ասելու արցախահայությանը՝ ձեզ հետ եմ, շարունակեք, թեմը եկավ, հաղթանակն եկավ, պետականություն ստեղծեցինք և այս ամենը արել ենք համահայկական ջանքերով». սրանք Պարգև սրբազանի խոսքերն են: Այս ֆիլմի վերնագիրն անգամ իր պատմությունն ու խորհուրդն ունի, և դիտելուց յուրաքանչյուրն իր համար այն կբացահայտի»,-եզրափակում է Էդգար Այվազյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան