Սոս Ջանիբեկյանի և Մադոննա Հարությունյանի դստեր նոր ֆոտոշարքը մայրիկի հետ
LifestyleԴերասան Սոս Ջանիբեկյանի և ոճաբան Մադոննա Հարությունյանի դուստրը՝ Անաիսը, շուտով կդառնա 2 տարեկան: Փոքրիկը մայրիկի հետ նոր ֆոտոշարք է անցել: Մադոննան այն տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ ի տարբերություն նախորդ ֆոտոշարքերի, որոնցում բավականին բարդ էր Անաիսից ժպիտ կորզել, այս անգամ ծիծաղկոտ լուսանկարները շատ են:
«Անաիսն իրեն շատ լավ էր զգում բնության գրկում: Նույնիսկ ավարտից հետո չէր ուզում վերադառնալ: Ամբողջ ընթացքում շատ լավ տրամադրություն ուներ, արդյունքում այս անգամ ժպտացող լուսանկարների պակաս չունենք»,- ասաց Մադոննան ու հավելեց, որ աղջիկն այն տարիքում է, երբ իրեն հետաքրքիր է բացառապես ամեն ինչ:
Տանը մայր ու աղջիկ, երբեմն, յոգայով են զբաղվում. «Երբ ես յոգայով եմ զբաղվում, Անաիսը փորձում է կրկնօրինակել շարժումներս, իհարկե, նույնությամբ չի ստացվում, կեսից ծիծաղում ենք, շատ զավեշտալի է լինում: Դրանից ոգևորված օրերս իրեն ինձ հետ տարա յոգայի բացօթյա պարապմունքի, բայց այգում նրան ամեն բան հետաքրքիր էր, սկսեց այս ու այն կողմ վազվզել, արդյունքում 10 րոպեից սպիտված էինք տուն վերադառնալ»,- ծիծաղելով պատմեց Մադոննան:
Մայր ու աղջիկ ընդհանուր հետաքրքրություններ շատ ունեն: Մադոննան ոգևորությամբ նկատեց, որ հագուստի հարցում էլ դուստրն իր պես է: «Սիրում է նոր զգեստներ: Երբ իր համար նոր հագուստներ եմ բերում, ոգևորոված սկսում է հագնել, վազում է հայելու մոտ, պտտվում հայելու առաջ»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ հիմա դստեր համար ավելի շատ է զգեստներ ընտրում, քան առաջ, թեև հիմա էլ առաջին տեղում փոքրիկի հարմարավետությունն է:
Մոտ մեկ շաբաթ է՝ Անաիսը մանկապարտեզ է հաճախում: Մայրիկը պատմեց, որ փոքրիկի համար բարդ էր իրենից բաժանումը, բայց հիմա արդեն դա մի պահ է տևում: «Դաստիարակն ինձ տեսանյութեր է ցույց տալիս, տեսնում եմ, որ մանկապարտեզում իր համար հետաքրքիր է, ժամանակը լավ է անցնում, դժվարն առաջին պահն է, երբ ես ու ինքը պետք է բաժանվենք»:
Ոճաբանը խոստովանեց, որ մայր դառնալու առաջին տարին իր համար ավելի բարդ էր. անփորձությունն իր դերը խաղում էր: «Մայրիկ դառնալու լիարժեք գիտակցումն ինձ մոտ եկավ, երբ Անաիսը 1 տարեկան դարձավ: Գուցե, շատերն ասեն՝ ինչպես կարող ես հստակ ժամանակ նշել, բայց կարծում եմ՝ առաջնեկի դեպքում ժամանակ է պետք, որպեսզի լիարժեք գաս այդ գիտակցմանը: Իհարկե, ես մինչև այդ էլ հասկանում էի, որ Անաիսն իմ աղջիկն է, բայց տագնապս շատ էր: Կարծում եմ՝ առաջնեկի դեպքում բոլոր մայրիկներն այդ խնդիրն ունեն, օրինակ, երբ ատամիկներ հանելու շրջանում Անաիսն անհանգիստ էր, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մտածում էի՝ ինչ-որ բան այն չեմ արել»,- պատմեց Մադոննան:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ