Մադոննային ամոթանք են տվել կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի մասին գրառման համար
LifestyleՀայտնի երգչուհի Մադոննան սոցիալական ցանցերում քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ իր Instagram-ի էջում հրապարակել է տեսանյութ, որում ասվում է, թե իբր գոյություն ունի կորոնավիրուսը բուժող դեղամիջոցը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին:
Մադոննան իր էջում տեղադրել է տեսանյութ, որում մի խումբ մարդիկ, ովքեր ներկայանում են որպես բժիշկներ, պնդում են, որ հիդրօքսիխլորինը, ցինկը և ցիտրոմաքսը բուժում են կորոնավիրուսը: Նրանք նաև հայտարարել են, որ պետք չէ պաշտպանիչ դիմակներ կրել:
«Ճշմարտությունը մեզ բոլորիս ազատություն կտա: Բայց որոշ մարդիկ չեն ցանկանում լսել ճշմարտությունը: Հատկապես պետական պաշտոնյաները, ովքեր գումար են վաստակում ձգձգելով պատվաստանյութի որոնումները, որն ամիսներ շարունակ ապացուցված և հասանելի է եղել»,-գրել է Մադոննան:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ