Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ օգոստոսի 2-ին
ОбществоՌուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 02-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ՝ ըստ իրենց բնակության հասցեների։