Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Մհեր Վանեցյանի գլխավորությամբ, իսկ 3 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ