Ցանկալի թեկնածուի համար ամեն միջոցի կարելի՞ է դիմել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման թնջուկը նոր փուլ է թևակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի ընկերոջ` Վահրամ Դումանյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում լուրջ խոչընդոտներ են առաջացել, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է խախտել ԵՊՀ կանոնադրությունը։ 

Ինչպես հայտնի է, տևական ժամանակ է, ինչ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չի ձևավորվում, ինչը ոչ միայն օրենքի և ԵՊՀ կանոնադրության խախտում է, այլև մայր բուհը զրկված է ֆինանսական կառավարման բարձրագույն մարմին ունենալու և ռազմավարական զարգացման հնարավորությունից։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խուսափելով այս պատասխանատվությունից` ԿԳՄՍ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է` հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։ 

Մինչդեռ ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետի համաձայն, լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ։ 

Այսինքն, նախարարությունը որպես խորհրդի անդամ պարտավոր է առաջադրել վերոնշյալ հինգ կատեգորիայի անձանց` տարբեր համամասնությամբ։ Սակայն կարևոր է ոչ միայն այդ ոլորտներից առնվազն մեկական ներկայացուցիչների առաջադրումը, այլև որպեսզի նրանք լինեն ճանաչված` հասարակությանը հայտնի և հեղինակավոր։ 

Մինչդեռ, ըստ տեղեկությունների, ԿԳՄՍ-ին դեռևս չի հաջողվել գտնել ճանաչված և հեղինակավոր այնպիսի անձանց, որոնք կհամաձայնեն քվեարկել Դումանյանի օգտին, որի թեկնածության ոչ պատշաճ լինելու վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ 

Ըստ ոլորտի փորձագետների, նախարարությունը կարող է ստիպված գնալ կանոնադրության խախտման ճանապարհով, որն ի դեպ, պետք է հաստատվի կամ լեգիտիմացվի կառավարության կողմից։ 

Սակայն դեռ հարց է՝ արդյո՞ք կառավարությունը կհաստատի խախտումով ձևավորված հոգաբարձուների խորհուրդը։ Ի դեպ, մասնագետների կարծքով, այդպիսի խախտման նախադեպ արդեն իսկ եղել է, երբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել «Մետրիկա» ՍՊԸ տնօրեն Գևորգ Մուրադյանը, որը ո՛չ տնտեսության, գիտության, կրթության կամ մշակույթի ոլորտի ճանաչված ներկայացուցիչ է, ո՛չ էլ ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատու։ 

Հիմա ԵՊՀ-ում տարակուսած են թե՛ Սամվել Կարաբեկյանի թեկնածուով, թե՛ նախարարության կողմից առաջադրվող խորհրդի անդամներով: «Առաջադրվող անդամների հեղինակությունից ու որակական հատկանիշներից երևում է, թե նախարարությունն ինչպես է վերաբերվում մայր բուհին»,-մեզ հետ զրույցում մասնավորաբար ասացին համալսարանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սերժ Սարգսյանն ի՞նչ ուղերձ է հղում հանրությանը Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Հերթական խոշոր հանգանակությունը «1000+» հիմնադրամին` «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ի և «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից Դավիթ Աֆրիկյանի չստացված բիզնեսի և ինչպիսի կին է պատկերացնում իր կողքին Արթուր Վաեցյանի խոսելու ժամանակն էլ կգա Գագիկ Ծառուկյանը մշտապես պայքարել է երկրի հզորացման համար Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ) «Հայկական երեկո» համերգից առաջ միակ վախս այն էր, որ հանդիսատեսը կարող է չգալ. Ջուլիետ Գալստյան Սերժ Սարգսյանի կողմից երկարատև լռությունը խախտելը շատ հետաքրքիր զարգացումներ է խոստանում Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փաշինյանի կողմից.Սուրեն Սուրենյանց ԿԳՄ նախարարության անբովանդակ պատասխանի մասին Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել Նապոլիի պաշտպանին Զգոնությունը թուլացնել չի կարելի․ Ինչու է Աննա Հակոբյանը դիմակ կրում Ռոբերտ Նազարյանին մեղադրանք առաջադրվեց Չինաստանում երկու երեխայի սպանության համար մեղադրված և 26 տարի բանտում անցկացրած տղամարդուն դատարանն անմեղ է ճանաչել Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Նա ասել է, թե ինչու բանակին չի հրամայել ետ բերել 800 հեկտարը (տեսանյութ) Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ է կանխատեսել Ալեքսեյ Շորի երաժշտությունը միշտ ջերմությամբ է ընդունվում Հայաստանում Տեսանյութ. Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը սարսափելի վթարից հետո ցույց է տվել դեմքը. լուսանկար «Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներս են». Սաթենիկ Հազարյանը` ծննդյան օրը նկարահանման հրապարակում անցկացնելու և երազանքների... Հորոսկոպի այս նշանները կկարողանան խաղաղություն գտնել իրենց կյանքում «Սիրտս խինկալի ուզեց». Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել «Քեն» տիկնիկի կերպարով հայտնի երիտասարդը վերափոխվել է «Բարբիի» (լուսանկարներ) «Իմ կողքին լինելու համար տղամարդը պետք է կայացած լինի». Ռոզի Ավետիսովան`անձնականում փոփոխության մասին Եվա Բաղդասարյանը բիկինիով ցուցադրել է կրակոտ մարմինը Ո՞ր դեպքերում են տղամարդիկ սափրում ոտքերն ու ամբողջ մարմինը. լուսանկար Ի՞նչ տեղի կունենա կնոջ մարմնի և օրգանիզմի հետ, երբ դադարի կրծկալ կրել Հայտնի բրենդը ցույց է տվել, թե ինչ տեսք ունեն իրենց մոդելներն առանց կողմնակի միջամտության գործիքների. լուսանկարներ
website by Sargssyan