Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ» Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ» Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսով Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում


«Ազ­գը պահ­պան­վում, ճա­նաչ­վում և ներ­կա­յա­նում է աշ­խար­հին իր մշա­կույ­թով ու ար­վես­տով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարիներ առաջ շատ էր խոսվում այն մասին, որ ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազում է: Հիմա արդեն տարբեր միջոցառումների ժամանակ կարող ենք տեսնել, որ երիտասարդները նվագում են ազգային գործիքներ, նոր շունչ տալիս թե՛ գործիքին, թե՛ երաժշտական ստեղծագործություններին: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը նշում է՝ իրոք, կային այդպիսի ժամանակներ, երբ 90-ականների մութ ու ցուրտ տարիների պատճառով ազգային երաժշտական գործիքների և արվեստի հանդեպ հետաքրքրությունը նվազել էր: «Ազգային երաժշտական գործիքների և արվեստի հանդեպ կար և՛ անուշադրություն, և՛ անհետաքրքրություն, բայց երբ երկրում լուծվեցին կենցաղային հարցերը, մարդիկ զգացին հոգևոր կյանքի և հատկապես ազգային արվեստի պահանջը: Այստեղ պետք էր պետական մոտեցում: 

Ճանաչված շատ արվեստագետներ, այդ թվում՝ ես, սկսեցինք դիմել տարբեր գերատեսչությունների՝ ներկայացնելով մեր ազգային երաժշտական գործիքների վերացման վտանգը: Որոշակի ժամանակ անց եղավ պետական աջակցություն և երաժշտական դպրոցներում ժողովրդական գործիքներ սովորելը դարձավ անվճար: Աստիճանաբար ավելացավ ժողգործիքների վրա նվագել սովորողների թիվը: Այդ ժամանակ բավականին մեծ էր քանոն, դուդուկ, շվի, դհոլ գործիքներ սովորողների թիվը, ի տարբերություն քամանչայի, քամանի, բլուլի, սանթուրի, ուդի, թառի:

Նայելով Հայաստանում անցկացվող ժողգործիքների մրցույթների մասնակիցների քանակին և որակին՝ կարելի է ասել, որ այսօր մեծմասամբ վերականգնվել է ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը: Իհարկե, այստեղ մեծ դեր ունեն դասավանդող և կատարող նվիրյալ արվեստագետերաժիշտները, որոնք պրոպագանդում են ազգային ժողգործիքները: 

Շատ ծնողներ և երեխաներ, լսելով լավագույն կատարողներին, ոգևորվում են և իրենց կյանքը կապում են ազգային արվեստին և երաժշտությանը: Այո՛, այսօր ունենք շատ քանոնահարներ, որոնք իրենց տեղը գտնում են արվեստում լավ սովորելու և իրենց ընդունակությունների շնորհիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասմիկ Լեյլոյանը:

Նա ընդգծում է՝ որպեսզի ժամանակակից դարում ժողգործիքի հանդեպ հետաքրքրությունը չկորչի, անընդհատ պետք է զարգացնել կատարողականությունը և տեխնիկան: «Բայց կա մի վտանգ: Որքան էլ ցանկանանք զարգացնել, չպետք է ընդօրինակենք այլ ազգերի նվագելաձևերը, մելիզմները և լադային հնչողությունը: 

Պետք է պահպանենք մեր ազգային դեմքը և արվեստը, որպեսզի այն չխառնվի, չնմանվի հարևան ազգերի երաժշտական արվեստին, քանի որ մեր ազգային ժողովրդական երաժշտական գործիքները տարածում ունեն նաև հարևան ժողովուրդների մոտ: Ես շատ խիստ եմ մոտենում այդ հարցին և իմ ուսանողներից պահանջում եմ չընդօրինակել այլ ազգերի կատարման ձևերը: 

Ինքս սովորել եմ նշանավոր քանոնահար-կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Խաչատուր Ավետիսյանի մոտ, որը մեծ ավանդ ունի քանոնի և հայկական երաժշտության զարգացման գործում: 

Նա ժամանակին հրապարակել է քանոնին և մյուս ժողգործիքներին վերաբերող գրքեր, մինչ այժմ մենք իր մեթոդիկայով ենք դասավանդում: Դեռևս 1984 թվականին քանոնի համար ստեղծել եմ տեխնիկայի զարգացման, կատարողական նոր ձևերի դասագիրք, որն էլ մինչ այժմ օգտագործվում է կրթական հաստատություններում: 

Պահպանելով ավանդականը, պետք է ժամանակին համընթաց անընդհատ զարգացնել կատարողականությունը, որպեսզի գործիքը հետաքրքրություն առաջացնի եկող սերունդների մոտ»,-նշում է մեր զրուցակիցը:

Միջազգային մրցույթների դափնեկիր քանոնահարուհին ունեցել է և ունի բազմաթիվ ուսանողներ ոչ միայն Կոնսերվատորիայում և մանկավարժական համալսարանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում: «Ստեղծել եմ քանոնի դասավանդման համար նախատեսված բազմաթիվ դասագրքեր, լույս են տեսել մեծ թվով ձայնասկավառակներ: Իհարկե, այս շրջանում համավարակը շատ խանգարեց դասավանդման ընթացքին և համերգային ծրագրերին: 

Ինչպես շատերը, ես նույնպես դասերն անցկացնում էի հեռավար տարբերակով, աշխատում անել ավելին, բայց ամեն դեպքում ինչ էլ անես, դա չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփմանը, քանի որ երաժշտության կատարման մեջ շատ կարևոր են տեմբրային դինամիկ նյուանսները, զգացողությունը, որը պետք է ստանալ կենդանի հնչողության ժամանակ: 

Շատ կցանկանայի, որ սեպտեմբերից դասերն անցկացվեն այնպես, ինչպես նախկինում: Մեզ մոտ անհատական պարապմունքներ են, կարող ենք պահպանել պահանջվող բոլոր կանոնները և դասերն անցկացնել կենդանի բնական շփումով: Կարծում եմ՝ այստեղ կա միջազգային մի ծրագրի իրագործում՝ մարդկության և ազգերի գլոբալացման, ինչպես նաև իրարից հեռացնում են մարդկանց»,-ասում է քանոնահարուհին:

Նշում է՝ այս ընթացքում մեծ թվով համերգներ, փառատոններ են չեղարկվել կամ հետաձգվել: Ստեղծագործողները բոլոր առումներով վնասներ են կրում: «Արվեստագետները շատ մեծ վնասներ կրեցին այս ընթացքում ամբողջ աշխարհում: Ունեի համերգներ Լոս-Անջելեսում, Տորոնտոյում, Քաթարում, Հարավային Ամերիկայում և այլուր: Շատ համերգներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին: 

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ մտավոր, հոգևոր և, իհարկե, ֆինանսական ճգնաժամի առաջ են հայտնվել ստեղծագործողները: Ցավոք, հասկանալի չէ, թե ինչ է լինելու: Կա մեծ ծավալի վերականգնողական աշխատանքի անհրաժեշտություն և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց բնականոն կյանքին: Շատ կցանկանայի, որ պետությունը գնահատեր իր մտավորականներին ու արվեստագետներին և այս դժվարին ժամանակներում հոգ տաներ նրանց մասին: Գաղտնիք չէ, որ ազգը պահպանվում, ճանաչվում և ներկայանում է իր մշակույթով ու արվեստով: 

Հատկապես հայ ազգը դարեր շարունակ մեծ տեղ է տվել իր մշակույթի, լեզվի, հավատքի պահպանմանը, որի միջոցով կարողացել է ներկայանալ ամբողջ աշխարհին և իր ուրույն տեղը զբաղեցնել դրանում: Ազգային մշակույթի տարածումը, զարգացումը և ճանաչումը երիտասարդների շրջանում հայ ազգի հավերժ լինելու և աշխարհին ներկայանալու կարևոր գրավականն է»,-եզրափակում է Հասմիկ Լեյլոյանը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ Շուտով Ցեղասպանության հիշատակումը հավասարազոր է լինելու Ստամբուլում ամեն ապրիլի 24-ին «համատեղ ցավի» հիշատակման լոկալ արարողության. Դավիթ Սարգսյան Լատվացիները 700 մլն եվրո կներդնեն Լատվիայի արևային էներգիայի պարկերումԹուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից Տիգրան Ավինյանը հետևել է Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող բարեկարգման աշխատանքներինՍպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների բախտը կբերի սիրո մեջ Չենք ճանաչում ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկանԱլիևը Նիկոլի գլխին «պայթեցրեց» Դուշամբեի վերելակում հողերը հանձնելու պայմանավորվածությունը․ ՀամբարյանԱրթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ Ի՞նչ է կորցրել ՆԱՏՕ-ն Հայաստանում Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն Արարատ Միրզոյանի ձախողումը Ապակյա կոլբաներից, ջրով լի տակառներից մինչև ժամանակակից կրակմարիչներ. «Փաստ»Բիրտանական ռազվեդկեն կոնկրետ խնդիր ունի հայաստանյան տիրույթում բացով խաղալու . Արմեն ՀովասափյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՐՏԻ). Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի՝ Հայաստանում մնալու մասին. «Փաստ»Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է Սիցիլիայի Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան