Ստանդարտնե՞ր, չէ, չենք լսել. մոդելներ, որոնք նորաձեւության աշխարհում կատարել են «հեղափոխություն»

Մոդել դառնալն այսօր նորաձեւության ընդունված ստանդարտներին չհամապատասխանող աջիկների համար հեռավոր երազանք չէ: Նորաձեւության աշխարհը, կարծես, գնալով հասանելի է դառնում ոչ միայն 90-60-90 չափսեր ու կատարյալ դիմագծեր ունեցող աղջիկների համար, այլեւ նրանց, ովքեր կարողանում են բարձրացնել իրենց ձայնը՝ ապացուցելով, որ նորաձեւությունը չպետք է ճանաչի ստանդարտներ՝ այն ստեղծված է բոլորի համար՝ անկախ չափսերից, հասակից, մազի կամ մաշկի գույներից:

Ժամանակին շատ աղջիկներ են դարձել նորաձեւության «կանոնների» զոհերը: Հետեւելով պոդիումով քայլող մոդելներին՝ շատերն էին բարդույթավերում՝ բացահայտելով, որ իրենք չեն համապատասխանում բարձր նորաձեւության ստանդարտներին: Սա ստիպեց աղջիկներին ու կանանց կորցնել ինքնավստահությունը եւ փորձել նիհարել՝ նմանվելով մոդելներին, ինչի հետեւանքով շատերը ձեռք բերեցին միայն անորեքսիա եւ անառողջ ապրելակերպ, ինչը շատ հաճախ ողբերգական ավարտ ունեցավ ոչ միայն էկրանի հակառակ կողմում գտնվող հեռուստադիտողի, այլեւ հենց իրենց՝ մոդելների համար:

Այսօր ամեն ինչ արվում է նման դժբախտություններից խուսափելու եւ աղջիկների ինքնավստահությունը բարձրացնելու համար: Դրան նպաստում են նաեւ այն մոդելները, որոնք չեն համապատասխանում նորաձեւության չափանիշներին, բայց նրանք թելադրել են իրենց թրենդն ու փոխել շատերի պատկերացումներն ընդունված ստանդարտների վերաբերյալ: Ահա՝ նրանցից մի քանիսը:

Էշլի Գրեմ

Էշլին պլյուս չափսի ամնահայտնի մոդելներից է: Նրա հասակը 175 սմ է, իսկ քաշը՝ 91 կգ: Էշլին նաեւ առաջին պլյուս չափսի մոդելն է, որը 2016-ին հայտնվել է Sports Illustrated Swimsuit Issue-ի շապիկին:

Վինի Հարլոու

Այս մոդելին շստերը հայտնաբերել են «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» հեռուստաշոուի 21-րդ եթերաշրջանից: Վինին ունի վիտիլիգո եւ աչքի է ընկնում մաշկի յուրահատուկ երանգով: Մոդելը խոստովանել է, որ դեռահասության շրջանում իրեն հաճախ ծաղրում էին տարբերվող մաշկի համար, անվանում «զեբր» կամ «կով»: Սակայն դա չի խանգարել Հարլոուին լինել ինքնավստահ, ու այսօր նա նորաձեւության ամենապահանջված մոդելներից է, որը համագործակցում է հանրահայտ բրենդների ու ճանաչված դիզայներների հետ:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Բեյրութում ցուցարարները գրոհել են 4 նախարարությունների շենքեր Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված մի քանի պարկուճներ և արնանման հետքեր Ախալքալաքում երեկ տեղի ունեցած սպանության կասկածանքով 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել. Վրաստանի ՆԳՆ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Խղճուկ աշխատավարձիս 1/3-ի չափով տուգանք նշանակելն ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ. ԵՊՀ դասախոս Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է Սեպտեմբերի 1-ից դպրոցները կբացվեն, բայց կգործեն հետևյալ կանոնները. նոր որոշում Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան Տենդ, հազ. Չինաստանում նոր մահացու վիրուս է տարածվում Վրաստանի ներքին գործերի փոխնախարարն այցելել է Ախալքալաք Կորոնավիրուսից 6 պացիենտ է մահացել Բեյրութում կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 720-ը (լուսանկարներ) Մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը հասել է Բեյրութ (տեսանյութ) Քանի տարեկան են եղել նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները Լացիոն համաձայնեցրեց պայմանագիրը Սիլվայի հետ Համացանցում հայտնվել է Զարեհ Սինանյանի՝ մասոնների հետ լուսանկարը Տեսանյութ. «Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան». Ալեն Սիմոնյանը՝ իր անվան հետ կապված սկանդալային գրառումների մասին Ախալքալաքում հայերի միջև տեղի ունեցած միջադեպերից ու սպանությունից հետո հատուկջոկատայիններ են տեղափոխվել քաղաք (լուսանկարներ) Տեսանյութ. Բեյրութում պայթյունի ժամանակ երեխա է լույս աշխարհ եկել Սպանություն Ախալքալաքում
website by Sargssyan