Երևանում թալանել են հայտնի «Միստր Գիրոս» արագ սննդի կետը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած գողության փաստով։
Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դուռը կոտրելու միջոցով մտել են Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետի տարածք և դրամարկղից հափշտակել գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ