«Երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ». Գարիկ Սեփխանյանը` առաջին աշխատավարձի, հոր կորստի և երեխա ունենալու ցանկության մասին

Դերասան Գարիկ Սեփխանյանը տասը տարուց ավելի է` եթերում է, վերջին մեկ տարվա ընթացքում դադար էր վերցրել` հանգստանալու և սեփական բիզնեսով զբաղվելու համար: Այժմ նա կրկին աշխատանքային բուռն փուլում է:
Tert.am Life-ի հետ Գարիկի անկեղծ զրույցը եթերում պատահական հայտնվելու, հայտնի դառնալու երազանքի, մասնագիտական հիասթափությունները հաղթահարելու, աստղային հիվանդությամբ չտառապելու, ամենամեծ կորստի և կնոջ մասին է:


-Գարիկ, երբ խոսում եք Ձեր մասնագիտական գործունեության մասին, ասում եք, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել: Ինչպե՞ս:

-Եթերում պատահական հայտնվեցի, թեև մասնագիտական կրթություն ունեի, Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինն էի ավարտել: Մոտ տասը տարի առաջ ընկերս խնդրեց օգնել իրեն «Մի կաթիլ մեղր» հաղորդման շրջանակում, քանի որ այն փակվում էր: Անվճար հիմունքներով գնացի օգնելու: Որոշ ժամանակ անց Մենչի առաջարկով սկսեցի մասնակցել «Yere 1» նախագծի սցենարական աշխատանքներին: Հետո նույն նախագծի շրջանակում Մակիչի դերով հայտնվեցի էկրանին։

-Այսօր երիտասարդների մեծ մասը երազում է հայտնի դառնալ: Դուք երազե՞լ եք այդ մասին։

-Երազանքներ ունեցել եմ, բայց շանսը շատ քիչ էր, ամեն ինչ ավելի բարդ էր: Ես չունեի ծանոթ, ով կարող էր ինձ օգնել: Փորձել եմ մի քանի անգամ դիմել ինչ-որ տեղեր, ասել են` կզանգահարեն, բայց չեն զանգահարել: Բայց կյանքը ինձ բերեց հեռուստաընկերություն: Ես երկու տարվա ընթացքում Էջմիածնից հասա Լոս Անջելեսի բեմ, բայց այդ ամենը նաև իմ աշխատասիրության արդյունքն էր: Վերջին տասը տարվա ընթացքում ունեցածս ամենամեծ ձեռքբերումը, երևի, հայտնի դառնալն է: Հիմա, երբ փոքրիկ երեխաներն իմ բարդ ազգանունը ճիշտ են արտաբերում, զգում եմ, որ ինչ-որ կետի հասել եմ: Աստղային հիվանդություն երբեք չեմ ունեցել, ես նույն մարդն եմ, չեմ փոխվել: Եղել են պահեր, երբ ինձ լավ եմ զգացել, որ սիրված ու հարգված եմ շատերի կողմից, բայց դրանից չեմ փոխվել:

-Իսկ ո՞րն է եղել Ձեր ամենամեծ կորուստը:

-Հորս կորուստը։ Հիմա հաղթահարել եմ: Միշտ փորձում եմ լուծումներ գտնել դժվարությունների դեպքում, չապրել դրանցով: Չգիտեմ` ինչքանով է ստացվում, բայց փորձում եմ:

-Ծնունդով Էջմիածնից եք: Էջմիածնեցի տղայի համար բարդ չէ՞ր մուտք գործել մի ասպարեզ, որտեղ փորձ չուներ:

-Շատ բարդ էր իրականում: Մեկ տարի աշխատել եմ առանց աշխատավարձի, հետո ստացա առաջին աշխատավարձս` 40 հազար դրամ մեկ ամսվա համար: Հայտնվել էի մի տեղ, որտեղ բոլորը հայտնի էին, նրանց միայն հեռուստատեսությամբ էի տեսել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ օգնեցին, հուսամ` արդարացրել եմ նրանց սպասելիքները:

-Մասնագիտական հիասթափություններ ունեցե՞լ եք:

-Չեն կարող չլինել, ուղղակի պետք է հաղթահարել դրանք: Կամքի ուժ է պետք, որ կարողանաս այդ իրավիճակներից դուրս գալ: Ես չեմ հիասթափվել այնքան, որ ասպարեզը թողնելու ցանկություն ունենամ: Հիմա նաև իմ բիզնեսն ունեմ, բայց չեմ պատրաստվում մոռանալ մասնագիտությանս մասին:

-«Ֆուլ հաուս» նախագիծը Ձեզ տվեց ավելի մեծ լսարան, իսկ ի՞նչ խլեց Ձեզնից:

-Ժամանակ: Արտասահմանյան համերգների, նկարահանումների ընթացքում շատ ժամանակ ենք ծախսել, բայց ոչ իզուր: Դա արել ենք ինչ-որ լավ բան ունենալու համար ու , հուսամ, ունեցել ենք: Իմ կյանքում ամենամեծ խնդիրը, որ ունեմ` ժամանակի կորուստն է: Փորձում եմ ամեն կերպ հասցնել իրագործել նպատակներս, ժամանակը ճիշտ տնօրինել: Կարծում եմ` շատերի մոտ կա այդ խնդիրը:

-Բոլորն էին ասում, որ դուք մի մեծ ընտանիք էիք: Հիմա ընտանիքի բոլոր անդամների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Բոլորի հետ շփում կա, ոչ մեկի հետ կռված չենք, ուղղակի աշխատանքային առումով տարբեր նախագծերում ենք: Հիմնականում շփում ունեմ Գրիգոր Դանիելյանի հետ, ում ճանաչում եմ արդեն տասը տարի: Գրիգորի հետ հաճախ ենք նույն նախագծերում հանդես գալիս:

-Մոտ մեկ տարի եթերային դադարի մեջ էիք, ինչո՞ւ:

-Դադարի մեջ էի, որովհետև ուզում էի հանգստանալ, բացի այդ, համաճարակի հետ կապված, ընդհանուր դադար էր: Առաջարկներ եղել են, բայց մերժել եմ, տասը տարի է` էկրանին եմ, որից հինգը` ամեն օր` օրը մի քանի անգամ. դադար պետք էր: Հիմա արդեն «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարական աշխատանքներով եմ զբաղված, մի քանի օրից կմեկնենք նկարահանումների: Ունեմ ևս մեկ առաջարկ, որը դեռ հստակ չէ:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Արթուր Վանեցյանը դեռ կանդրադառնա համաճարակի հետևանքներին Գագիկ Ծառուկյանը դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ) ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ստացավ Որ երկրների հետ են սահմանները բացվելու Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Միտինգները կթույլատրվեն,երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. Ավինյան Պուտինը հայտնվել է ֆրանսիական հայտնի պարբերականի շապիկին՝ սուպերգործակալ Ջեյմս Բոնդի կերպարով Երևանում բնակիչը սպառնացել է երեխային ցած նետել պատշգամբից Պավլիկ Մանուկյան՝ 9 տարի, Սմբատ Բարսեղյան՝ ցմահ, Վարուժան Ավետիսյան՝ 8 տարի 9 ամիս. դատախազները հանդես եկան մեղադրական ճառով Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով Փոքր որդիս՝ Մուշեղը, ինն ամսական էր, երբ ցույց տվեցի նրան՝ որտեղից է սկսվում Հայրենիքը. Սեյրան Օհանյան Ես չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որը մենք տվել ենք ու չենք կատարել. Տիգրան Ավինյան Երբ են բացվելու բուհերը. պարզաբանում է պարետը Մոսկվայից դեպի Երևան նախատեսված չարտերային չվերթների նոր ժամանակացույցը «Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը
Խորը դեկոլտե, գրավիչ արտաքին. Շողեր Թովմասյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Ինչպիսի կանանց են փնտրում հարուստ տղամարդիկ. հատկանիշներ, որոնք նրանք կարևորում են Ճղված ջինսե տաբատ, վառ դեղին տոպ. Դիանա Մխիթարյանի գրավիչ կերպարը (լուսանկար) «Եթե մեկ վայրկյան ուշադրության կենտրոնում չեմ լինում, թվում է` աշխարհը շրջվել է». 23-ամյա Մագա Հարությունյանը` Տիկ-տոկ-ո... Արկադի Դումիկյանի դուստրն իսկական արքայադուստր է. նա անչափ նման է հայրիկին (լուսանկար) Մերի Մակարյանը և Լիլուն՝ լողավազանում (լուսանկար) Հռիփսիմե Հակոբյանի շքեղ զգեստն անտարբեր չի թողել երկրպագուներին (լուսանկար) Կարճ շորտեր, երազային կերպար. Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նոր, գայթակղիչ լուսանկարը Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը և այլք՝ Մաշ Իսրայելյանի նոր տեսահոլովակում Ինչպիսին էր Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը մանուկ հասակում (լուսանկար)
website by Sargssyan