«Եթե մերկ է, չի նշանակում, որ տգեղ է». Անի Լուպեի նոր ֆոտոշարքն ու համարձակ կերպարը

Դերասանուհի Անի Լուպեն իր պորտֆոլիոն համալրել է համարձակ ֆոտոշարքով, որը տրամադրել է Tert.am Life-ին։

Նոր լուսանկարների հեղինակը Հակոբ Քալաշյանն է. «Ուզում էի երիցուկների հետ նկարվել, բայց չհասցրի, թոշնեցին: Հակոբն ասաց, որ չտխրեմ ու որ կարող եմ արևածաղիկների հետ լուսանկարվել: Գնացինք դաշտեր ու մոտ երկու ժամում ավարտեցինք լուսանկարահանումը: Այնքան հետաքրքիր եղանակ էր` արևոտ էր, բայց անձրև էր գալիս: Ափսոս, որ լուսանկարներում դա չի երևում»:

Նրա խոսքով` կերպարը հատուկ չի մշակել, տեսել է ծաղիկներն ու մտել բնական վիճակի մեջ:
«Քանի որ արև էր, գլխարկ դրեցի: Սպիտակ էի հագել, որովհետև մտածեցի` արևածաղիկների հետ գեղեցիկ կդիտվի: Ի սկզբանե չէի մտածել առանց վերնազգեստ նկարվելու մասին, այդ պահի տրամադրությունը դրդեց դրան: Ինքս սա համարձակ կերպար չեմ համարում: Ես մեր բակում արևայրուք եմ ընդունում, այդ պահին կարծեցի` մաշկիս գույնը արևի լույսի տակ գեղեցիկ կդիտվի, ձուլվեցի արևին»,-ասաց Անին և հավելեց, որ լուսանկարների մեկնաբանությունները միայն դրական են:

Հարցին` պատրա՞ստ է հետագայում ավելի համարձակ կերպարով հանդես գալ, նա պատասխանեց. «Եթե կերպարը պահանջի մերկանալ, և դա ներդաշնակ, գեղեցիկ լինի, կհամաձայնեմ: Ամեն ինչ կախված է տվյալ պահից ու նաև այն հանգամանքից, թե ով է լուսանկարիչը: Եթե մերկ է, չի նշանակում, որ տգեղ է, դա կարող է նաև գեղեցիկ լինել»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է «Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում». Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ Խուստուփի պես հպարտ ու դուխով. Նիկոլ Փաշինյան Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. օրվա լուրերը՝ մեկ տողով Գագիկ Ծառուկյանը սպասում է, թե երբ են ստերը հերքվելու Հայտնի են Ինտերի տրանսֆերային նպատակները Թռչունը բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ) Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով. եղանակը Հայաստանում Ֆրանսիական օգնությունը հասել է Բեյրութ Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածները Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ» Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Սպասվում են ուշագրավ զարգացումներ. ինչպե՞ս իրեն կդրսևորի ընդդիմությունը Օրը սկսենք լավ լուրով. Մեր Խաչիկն արդեն ինքնուրույն ծալում է մատները (տեսանյութ) Պուտինը բացահայտել է 2019-ին ստացած իր եկամուտները Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվն այսօր Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի և Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ է հեռացել Փաշինյանի խորհրդականը․ «Հրապարակ»
website by Sargssyan