Գագիկ Սուրենյանի՝ Կապուտջուղը նվաճելու երազանքը, կյանքի նշանակալից պահերն ու մարդիկ

Թեեւ մթնոլորտային երեւույթների փոփոխությունները պայմանավորված չեն մարդկային գործոնով, դրանց «կառավարումը» մեր հասարակությունում կապվում է Գագիկ Սուրենյանի անվան հետ. Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի գրառումներն ամենապահանջվածներից են համացանցի հայկական տիրույթում: Գագիկը Ֆեյսբուքում 117 հազարից ավելի հետեւորդ ունի:

BRAVO.am-ը նրա հետ զրույցը սկսել է եղանակի մասին հարցից, բայց նաեւ բացահայտել ենք հետաքրքրությունների շրջանակն ու ընտանիքում տիրող մթնոլորտը: Պարզել ենք, թե որն է նրա դեռեւս չիրականացած երազանքը, եւ թե ինչ թեմայի շուրջ է եղել Օֆելյա Համբարձումյանի հետ վերջին զրույցը:

- Որպես նախաբան՝ փորձենք հասկանալ՝ որն է Ձեր նախընտրելի եղանակը. այն «ոսկե միջինը», որ թեթեւություն է հաղորդում:

- Միշտ սիրել եմ գարունը եւ առանձնակի սպասումներով եմ այն դիմավորում ամեն անգամ։ Որքան էլ օրացույցային գարունը գա, ինձ համար գարնան գալուստ ազդարարողը գարնան առաջին ամպրոպն է։ Մթնոլորտային երեւույթներից ամենաշատը հենց ամպրոպն եմ սիրում։ Իսկ հայաստանյան գարունը շատ բուռն է արտահայտվում, հատկապես շքեղ է ծառերի ծաղկման ընթացքը, որին արագ հաջորդում է զմրուխտ կանաչը։

- Մարդկանց համար եղանակի «ղեկավար» դիտարկվելը, հավանաբար, մեծ պատասխանատվություն է: Համավարակի սկզբնական շրջանում «պահանջում» էին ջերմաստիճանը բարձրացնել, իսկ ամռանն ընդհակառակը՝ նվազեցնել: Ինչպիսի՞ զգացողություններ եք ունենում նման պահերին:

- Վերջին տարիներին մեր հանրությունը բավական ներգրավված է մթնոլորտային երեւույթների փոփոխման գործընթացներում եւ հախուռն է արձագանքում։ Միշտ էլ ստանում եմ նամակներ տարբեր անհատներից, որոնք հետաքրքրվում են առաջիկայում սպասվող եղանակային փոփոխություններով։ Քանի որ մեր ոլորտը սպասարկում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, մարդկանց հետաքրքրությունները եղանակի փոփոխման պատճառների վերաբերյալ տարբեր են՝ անձնականից մինչեւ խիստ գործնական։

 

- Նախընտրում եք հանրության հետ անմիջական շփման մեջ լինել: Եղանակային ցանկացած փոփոխության մասին մարդիկ տեղեկանում են Ձեր գրառումներից ու արձագանքում: Երբեմն չի ուշանում նաեւ Ձեր կեսկատակ-կեսլուրջ պատասխանը: Հետաքրքիր է, կա՞ն մեկնաբանություններ կամ Ձեզ ուղղված նամակներ, որոնք առավել տպավորիչ են եղել:

- Հանրության հետ շփումն ինձ համար միշտ է նախընտրելի եղել։ Ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնց հետ ծանոթացել եմ պատահական շփումների միջոցով։ Ստացածս նամակներից թերեւս ամենատպավորիչն այն է, որ Սեւանի ափին հանգստյան գոտի ունեցող մի տղա ինձ խնդրում էր՝ Սեւանին հաղորդեմ շատ բարձր ջերմաստիճան, որպեսզի հանրությունը գնա հանգստանալու։

- Դեռեւս փոքր տարիքից հետաքրքություն եք ցուցաբերել կանխատեսումներ անելու գործընթացի նկատմամբ: Ո՞ր պահին սկսվեց այդ ամենը: Եղե՞լ է պահ, որից հետո փոխվեց ամեն ինչ:

- Օդերեւութաբանության նկատմամբ հետաքրքրությունս սկսվել է 4-5-րդ դասարաններում։ Հիշում եմ՝ աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի ինձ համար օդերեւութաբանության վերաբերյալ գրականություն գտնել։ 7-րդ դասարանում արդեն կարդում էի մասնագիտական գրքեր, որին հաջորդեց այցս «Հիդրոմետ ծառայություն»։ 2002թ.-ին ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Օդերեւութաբանության» բաժինը եւ հենց առաջին կուրսից կես դրույքով աշխատանքի անցա «Հիդրոմետ ծառայությունում»։ 2010 թ.-ին պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս եւ 2011-2017թթ.-ին զուգահեռ սկսեցի դասախոսել: Այսպիսի պտույտ է ստացվել կյանքիս սկզբնական հատվածում:

- Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել:

- Մեծացել եմ ավանդական հայկական ընտանիքում: Մայրս վաստակավոր մանկավարժ է, հայրս՝ շինարար։

- Տեսակով ճանապարհորդ եք: Աշխատանքի վայրում շրջապատված եք քարտեզներով, իսկ դրանց վրա նշո՞ւմ եք այն վայրերը, որտեղ ցանկանում եք լինել: Այդ վայրերը Հայաստանի սահմաններից դո՞ւրս են, թե՞ նախընտրում եք հայրենիքի ամեն անկյունը բացահայտել:

- Առանձնակի սեր ունեմ լեռների նկատմամբ։ Լեռներում գտնվելը եւ բարձր լեռնային գոտում ճամփորդելն իմ նախասիրություններից է։ Եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր լեռնաշղթաների վրա, բացառությամբ Զանգեզուրի լեռնաշղթայի։ Միշտ երազել եմ բարձրանալ Զանգեզուրի լեռնաշղթայի բարձր գագաթը՝ Կապուտջուղ։ Սակայն լեռան սահմանային գոտում գտնվելու պատճառով միշտ վախեցել եմ գնալ։

- Ձեր կինը նույնպես օդերեւութաբան է: Կես խոսքից հասկանալը ձեր զույգին պետք է բնորոշ լինի: Կպատմե՞ք, թե ինչպես սկիզբ առավ ձեր ընտանեկան պատմությունը: Առանձնահատուկ որեւէ մեթոդի դիմե՞լ եք ամուսնության առաջարկն անելիս:

- Մենք 6 տարի սովորել ենք նույն կուրսում։ Վերջին կուրսում հետաքրքրություն ծագեց միմյանց նկատմամբ, որին հաջորդեցին հաճախակի հանդիպումները, ապա՝ ամուսնությունը։ Իսկ ահա ամուսնության առաջարկն անելիս առանձնահատուկ մեթոդների չեմ դիմել. ամեն ինչ եղել է ինքնաբերաբար։

- Փոքրիկ տարաձայնությունների դեպքում ինչպե՞ս եք հարթում իրավիճակը: Այդ դեպքում ի՞նչ քայլեր կարող է անել ամուսինը կնոջ սիրտը շահելու համար:

- Տարաձայնությունների դեպքում իրավիճակը կինս է հարթել: Ես երբեք քայլեր չեմ արել այդ ուղղությամբ։

- Ընտանիքի եւ աշխատանքի միջեւ հավասարակշռություն պահելը երբեմն բարդ է լինում: Դուք կարողանո՞ւմ եք ժամանակը հավասարապես բաշխել:

- Ամեն բան մեր ընտանիքում հավասարակշռված վիճակում է: Ժամանակը բավարարում է ե՛ւ ընտանիքի, ե՛ւ աշխատանքի համար։ Ամեն դեպքում աշխատանքը չի խանգարել ընտանիքն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am «Ատելությունը մեր մեջ է» Սերգեյ Սարկիսովի վավերագրական ֆիլմն արժանացել է Էմմի մրցանակի Գերմանիայում թռչող տաքսիներ են փորձարկվել Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է
website by Sargssyan