Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործիչ. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Վերջին մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ օգտատերերից հարցեր եմ ստանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ։ Մարդիկ ցանկանում են իմանալ իմ դիրքորոշումը, կարծիքը նրա կողմից հնչեցրած մտքերի, գաղափարների և որակումների վերաբերյալ։

Հարցազրույցը, պետք է փաստեմ, կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց հայ հասարակության մոտ, քանի որ սովոր լինելով երկրի առաջին դեմքերի զազրախոսության, պաթոսի և պոռոտախոսության, մարդիկ ականատես եղան զուսպ, հավասարակշռված և փաստարկված խոսքի։

Հարցազրույցի հիմքում պետությունն էր, սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, պատճառներն ու հետևանքները։ Նա ձեռնպահ մնաց իր անձին առնչվող խնդիրների արծարծումից, իրեն ուղղված մեղադրանքների մեջ խորանալուց և արդարանալու որևէ փորձից։ Չմեղադրեց ոչ մեկին, չանձնավորեց իր խոսքը, չթիրախավորեց ու չպիտակավորեց այսօրվա իշխանություններին։ Ուղղակի հստակ մատնանշեց թույլ տրված սխալները, թերացումները, վեր հանեց երևույթների ու իրողությունների վերաբերյալ ձևավորված խեղված ու աղավաղված պատկերացումները։

Կարճ ասած Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործիչ, ինչը ուղիղ հակադրության մեջ մտավ Հայաստանում հաստատված <ժողովրդի սրտի> իշխանության հետ։ Վայելելով այդ իշխանության ողջ պերճանքն ու թշվառությունը, դատարկախոսությունը, արարելու, ստեղծագործելու և կառուցելու անկարողությունը, մեր հասարակությունը հնարավորություն ունեցավ համեմատել պետական մտածողությունը անձնական ներքին վախերի ու հույզերի հետ, պետական իշխանությունը ժողովրդի իշխանության հետ, գտնել տարբերությունները, վերաիմաստավորել անցածը և իրողություններին նայել այլ դիտանկյունից։

Կարծում եմ, Քոչարյանը դեռ առիթ կունենա անդրադառնալ իրեն վերագրվող մեղադրանքներին և կներկայացնի իր դիտարկումները դրանց վերաբերյալ։ Այդժամ մենք բոլորս հնարավորություն կունենանք սթափ գնահատելու փաստերը, ապացույցները, զգացական հարթությունից տեղափոխվել գիտակցական հարթություն, սթափ ուղեղով վերլուծել իրավիճակը, անել համապատասխան հետևություններ ու կայացնել մեր պետության ապագայի համար կարևոր ընտրություն. պետական իշխանություն, թե՞ ժողովրդի իշխանություն։

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ) Արթուր Վանեցյանը պահանջում է բացել փակագծերը ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է «Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում». Լուկաշենկոն արտաքին միջամտության տարրեր է տեսնում և մտադիր է կապվել Պուտինի հետ Խուստուփի պես հպարտ ու դուխով. Նիկոլ Փաշինյան Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. օրվա լուրերը՝ մեկ տողով Գագիկ Ծառուկյանը սպասում է, թե երբ են ստերը հերքվելու Հայտնի են Ինտերի տրանսֆերային նպատակները Թռչունը բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա (տեսանյութ) Բերման է ենթարկվել Արտյոմ Կանևսկոյը Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով. եղանակը Հայաստանում Ֆրանսիական օգնությունը հասել է Բեյրութ Մահվան 3 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածները Նիկոլ Փաշինյանն անսպասելի փոխել է իր և կնոջ թիկնազորը․ «Հրապարակ» Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Սպասվում են ուշագրավ զարգացումներ. ինչպե՞ս իրեն կդրսևորի ընդդիմությունը Օրը սկսենք լավ լուրով. Մեր Խաչիկն արդեն ինքնուրույն ծալում է մատները (տեսանյութ) Պուտինը բացահայտել է 2019-ին ստացած իր եկամուտները
website by Sargssyan