Ավտովթար Տավուշի մարզում. 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն
SocietyԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամ 05:40-ի սահմաններում 34-ամյա Անատոլի Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ