Խստացված ստուգայցեր՝ հանգստի գոտիներում
ՀասարակությունՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։
Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների կատարումը։
Դիտարկումների արդյունքում գրանցվել են խախտումներ և թերություններ, որոնք շտկվել են տեղում։