Առնվազն 3.5 մլրդ դոլար փոխհատուցում
ОбществоՓաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանից ԵԱՏՄ տարածք ներկրված ավտոմեքենաների խնդրին: Ըստ նրա՝ Հայաստանի համար հարցը կարող է ֆինանսական մեծ խնդիր դառնալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև:
«Հայաստանը հայտնվել է լուրջ ֆինանսական վտանգների առջև, որի հետ համեմատած Ամուլսարի հանքի խնդրի հետևանքով առաջացող տույժը կարող է նույնիսկ թեթև թվալ:
Այսօր խոսել եմ իմ մոսկվաբնակ կոլեգա Ալեքսան Խոնդկարյանի հետ, ով զբաղվում է ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի շահերի պաշտպանությամբ: Պարզվում է, դա միայն առաջին հայացքից է, թե խնդիրը ներռուսաստանյան է:
Խնդիրը շուտով դառնալու է հայաստանյան, իսկ դրա հնարավոր ֆինանսական հետևանքները պարզապես կլինեն աղետալի:
Եվ այսպես, ըստ Խոնդկարյանի, խնդրի արմատը հայկական մաքսատան և ճանապարհային ոստիկանության մոտեցումների մեջ է: Առաջինը իրավունք չուներ ավտոմեքենաները մաքսազերծել ՌԴ քաղաքացիների անվամբ, իսկ մյուսը նրանց տրամադրեր սեփականության վկայական և տեխանձնագիր միայն Հայաստանում կեցության ինչ-որ տեղեկանքի վրա և բացի այդ, թույլ տալ ազատորեն ավտոմեքենաները հանել Հայաստանի տարածքից դուրս՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացու անձնական օգտագործման ապրանք:
ՌԴ քաղաքացիների համար պետք է գործեր ԵԱՏՄ մաքսատուրք, ոչ թե մինչև 01.01.2020թ. գործող հայկականը: Եթե ՌԴ-ն այս մոտեցումը որդեգրի ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ, ապա նրանք կամ պետք է արագորեն վերադարձնեն այդ ավտոմեքենաները Հայաստան, ինչը անիմաստ է, քանի որ դրանք դժվար թե այստեղ իրացվեն, կամ էլ լրացուցիչ մաքսազերծեն ՌԴ-ում: Վերջին դեպքում, սեփականատերերը կարող են Հայաստանից պահանջել հատուցել պատճառված վնասը, օրինակ ԵԱՏՄ դատարանում՝ որոշակի ընթացակարգերի պահպանմամբ: Այստեղ առաջ է գալիս թվաբանությունը: Հայաստանից ՌԴ արտահանվել է 300 հազարից ավել ավտոմեքենա, և ՌԴ-ում դրանց լրացուցիչ մաքսազերծումը նվազագույնը արժի 1 միլիոն ռուբլի (կան շատ ավելի թանկ դեպքեր, բայց հիմք ընդունենք նվազագույնը) և տեսականորեն Հայաստանը կարող է հատուցել այդ մարդկանց նվազագույնը 3 ՄԻԼԻԱՐԴ 500 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ դոլար!!!!!!
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ