Մյանմարի երիտասարդ բնակչուհին ցնցել է համացանցը իր չափազանց բարակ իրանով (լուսանկարներ,տեսանյութ)
LifestyleՄյանմարի 23-ամյա բնակչուհի Սու Նայնգը մեծ հայտնիություն է ձեռք բերել մեկ շաբաթում, երբ նրա հրապարակած լուսանկարների ուշադրություն է դարձրել պարբերականներից մեկը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ուսանողուհին համացանցի օգտատերերին ապշեցրել է իր բարակ իրանով: Երիտասարդ աղջիկը պնդում է, որ իր գոտկատեղը կազմում է 34.7 սմ, որն ամենանեղ իրաններից մեկն է ողջ աշխարհում:
Շատերը նրան մեղադրել են լուսանկարները «ֆոտոշոփով» փոփոխելու մեջ: Կան նաև օգտատերեր, որոնք նրան մեղադրում են վիրահատական միջամտությամբ կողոսկրերը հեռացնելու մեջ: Ոմանք էլ կարծիք են հայտնում, որ նա երկար ժամանակ սեղմիրան է կրել՝ նման կազմվածք ստանալու համար: Եվ չնայած այս բոլոր պնդումներին և խոսակցություններին՝ 23-ամյա աղջիկը վստահեցնում է, որ իր կազմվածքը բնական է:
«Ես բացարձակապես առողջ եմ և առողջ սննդակարգ եմ վարում: Այնպես որ անհանգստանալու ոչինչ չկա: Չեմ կարծում, որ իմ տեսքի հետ կապված ինչ-որ սխալ բան կա»,- ասել է աղջիկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված կինը, որի իրանը 33 սմ է, ողջ կյանքում սեղմիրան է կրել՝ աստիճանաբար նվազեցնելով գոտկատեղի հաստությունը:
Տեսանյութն՝ այստեղ
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ