Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար

Ամերիկյան Microsoft կամ որևէ այլ ընկերություն չինական ByteDance-ի հետ TikTok սոցցանցը ձեռք բերելու շուրջ գործարք պետք է կնքի մինչև սեպտեմբերի 15-ը, այլապես հավելվածի աշխատանքը կարգելվի Միացյալ Նահանգներում: Ինչպես հայտնում է  ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը TikTok-ի հարցը քննարկել է Microsoft-ի ղեկավարության հետ: «Մենք հիանալի զրույց ենք ունեցել, նա զանգել է ինձ, որ իմանա, թե ինչ եմ այդ մասին մտածում: Ես ասացի, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ սոցցանցը չի կարող վերահսկվել Չինաստանի կողմից»,- հայտարարել է Թրամփ:

«Ես դեմ չեմ, որ Microsoft-ը կամ մեկ այլ խոշոր, անվտանգ և ամերիկյան ընկերություն գնի այն: Ես ժամկետ եմ սահմանել՝ մինչև սեպտեմբերի 15-ը, որից հետո այն դուրս կգա ԱՄՆ-ի բիզնես ոլորտից»,- հավելել է ամերիկաjի ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Microsoft-ը հաստատել էր, որ մինչ սեպտեմբերի 15-ը կավարտի TikTok-ի գնման շուրջ բանակցությունները:

Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար
website by Sargssyan