Plus size մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո մերկացել է Elle ամսագրի համար (լուսանկարներ)
Lifestyle32-ամյա plus-size մոդել Էշլի Գրեմը որդու` Իսահակի լույս աշխարհ գալուց հետո էլ շարունակում է հայտնվել ամսագրերի շապիկներին: Այս անգամ Գրեմը լուսանկարվել է Elle ամսագրի համար արված ֆոտոշարքում, որի հեղինակը նրա ամուսինն է` Ջասթին Էրվինը: Լուսանկարներն արվել են Նեբրասկայում, որտեղ ընտանիքը տեղափոխվել է համավարակի բռնկումից հետո:
Գրեմը նաև խոսել է ծննդաբերությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների, բոդիպոզիտիվիզմի և իր մարմնի կառուցվածքի մասին:
Մոդելը նշել է, որ հղիությունից հետո ի հայտ եկած հղիազոլերն իրեն ստիպում են «հերոս» զգալ:
«Տեսնելով իմ նոր հղիազոլերը և մյուս արտաքին փոփոխությունները` մտածում եմ, որ կանանց հատուկ են հերոսական գծեր: Մեր մարմինները ստեղծվել են կյանք պարգևելու համար: Ծննդաբերելը հիասքանչ է, բայց դա ես հասկացա, երբ ինքս մայրիկ դարձա»,- նշել է Գրեմը:
Նա նաև նշել է, որ ինքնամեկուսացումը ստիպել է իրեն ավելի շատ ուշադրություն դարձնել որդուն: