Ատրճանակով զինված հարձակում Երևանում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Մի տղամարդ՝ ատրճանակով զինված, մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցու վրա գործող «Հայփոստ»-ի գրասենյակ և զենքի սպառնալիքի տակ աշխատակիցներից պահանջել գումար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված վայրում են եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության և «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները, ովքեր դրսում կարողացել են հետապնդել ու վնասազերծել զինված քաղաքացուն, ով այնուհետև բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ