Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Նպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ» Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ» «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»


«Music 20». փառատոն, որ կոտրեց լռությունը

Մշակույթ

Հուլիսի 10-ից 28-ը Երևանում անցկացված «Music 20» առցանց միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել բազմաթիվ մեծահամբավ երաժիշտներ՝ մենակատարներ‚ դիրիժորներ։ Թավջութակահարներ Ալեքսանդր Ռամը‚ Բորիս Անդրիանովը‚ ջութակահարներ Անդրեյ Բարանովը‚ Ֆրանչեսկա Դեգոն‚ դիրիժոր Մարիուս Ստրավինսկին‚ դաշնակահարներ Նիկիտա Մնդոյանցը‚ Ալեքսանդր Գինդինը, Գլորիա Կամպաներըև այլք։

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում այս փառատոնը սպասված էր ինչպես երաժիշտների‚ այնպես էլ դասական երաժշտության սիրահարների համար։

«Music 20» փառատոնի հյուրերից դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես եկավ մենահամերգով՝ կատարելով Լյուդվիգ վան Բեթհովենի‚ Կլոդ Դեբյուսիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Դաշնակահարուհին Orer.am-ի հետ զրույցում նկատեց‚ որ COVID-19-ը ցնցել է ամբողջ աշխարհը։

«Հատկապես Իտալիայում համավարակը շատ ողբերգական ընթացք ունեցով։ Երբ փետրվարին Միլան էի վերադառնում բեյրության համերգներից‚ վստահ էի‚ որ ելույթներ պետք է ունենամ Իտալիայում‚ սակայն երբ վայրէջք կատարեցի օդանավակայան‚ շուրջբոլորն անապատի էր նման։ Իմ և իմ գործընկերների բոլոր համերգները չեղարկվեցին‚ ու շատ դժվար էր հասկանալ‚ թե մեզ ինչ է սպասվում։ Չորս ամիս՝ մինչև հունիս, ամեն ինչ դադարեցված էր։

Բարեբախտաբար‚ հունիսի սկզբից որոշ բաներ սկսեցին իրականացվել բացօթյա պայմաններում։ Սակայն այդ ամենը շատ տարօրինակ էր‚ քանի որ հանիդիսատեսը ստիպված էր մեծ հեռավորության վրա նստել»,- ասաց է դաշնակահարուհին։

Գլորիա Կամպաները խոստովանեց‚ որ երջանիկ էր‚ երբ այդ մեծ դադարից հետո Երևանից փառատոնի մասնակցության հրավեր ստացավ։ Իտալացի դաշնակահարուհին ընդգծեց‚ որ փառատոնը մեծ նախաձեռնություն է‚ կազմակերպվել էր շատ կարճ ժամկետում‚ սակայն հարուստ բովանդակությամբ:

«Եվ ես հպարտ եմ մաս կազմել երաժշտական այս տոնին։ Երաժշտությունը կարող է ամոքել‚ սփոփել մարդկանց այս իրավիճակում»,- ասաց նա։

Կորոնավիրուսը‚ ըստ դաշնակահարուհու‚ համաշխարհային աղետ է‚ ինչից երաժշտությունը‚ արվեստը մեծապես տուժել են։

«Հատկապես Իտալիայում աննկարագրելի հարված ստացավ մշակույթը։ Մի մեծ լռություն պարտադրվեց։ Լռությունը երաժշտի համար, իհարկե, լավ է‚ սակայն այն դեպքում, երբ շատ չի երկարում։ Լռությունը կարելի է օգտագործել խորհելու‚ սովորելու‚ երկացանկը հարստացնելու համար‚ բայց երաժշտությունը պետք է հնչեցվի ունկնդրի համար։ Եվ «Music 20»-ը կոտրեց այդ լռությունը»,- ասաց Գլորիա Կամպաները։

Փառատոնի շրջանակում կայացած 19 համերգների ընթացքում հնչել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի‚ Լյուդվիգ վան Բեթհովենի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Պյոտր Չայկովսկու‚ Ալեքսանդր Սկրյաբինի‚ Ֆելիքս Մենդելսոնի‚ Ֆրեդերիկ Շոպենի‚ Էդվարդ Գրիգի‚ Ալեքսեյ Շորի‚ Արամ Խաչատրյանի‚ Ղազարոս Սարյանի‚ Ալեքսանդր Հարությունյանի‚ Էդվարդ Միրզոյանի‚ Ջոն Տեր-Թադևոսյանի‚ Ստեփան Շաքարյանի‚ Տիգրան Մանսուրյանի‚ Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Ռուսաստանում հիմնադրված «Rusquartet» քառյակի երաժիշտները տպավորված էին հայաստանյան այցով և անցկացված փառատոնով։

Երևանում քառյակը ներկայացրել է Ալեքսանդր Բորոդինի և Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Քառյակի անդամները նկատեցին, որ առաջին անգամ են հանդիպում Շորի արվեստին, ինչը նրանց համար մեծ բացահայտում էր։ Ընդ որում, Շորի «Ծովանկարներ» ստեղծագործությունը «Rusquartet»-ը կատարել է ոչ թե բնօրինակ, այլ հատուկ իրենց համար փոխադրված տարբերակով:

Ջութակի կոնցերտը փոխադրվել է լարային քառյակի համար, ինչը, ըստ երաժիշտների, ստացվել է շատ հետաքրքիր, վառ գուներանգով, թեև երաժիշտների հավաստմամբ, իրենք ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս մոտ մնան բնօրինակ ստեղծագործությանը։

«Music 20»-ը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից, որի նախագահն է Կոնստանտին Իշխանովը։ Գրեմմի մրցանակի նոմինացված դիրիժոր, թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին ընդգծեց, որ այս հիմնադրամը մեծածավալ նախագծեր է կյանքի կոչում ամբողջ աշխարհում, և շատ շնորհակալ է, որ ինքը նույնպես հրավեր է ստացել մասնակցելու փառատոնի, որը տեղի է ունենում այս դժվարին պայմաններում։  

Հավելենք նաև, որ «Music 20» փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

 

Արմինե Գրիգորյան

 

 

Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ»МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Հարբած կինը կապված սավաններով փորձել է իջնել 4-րդ հարկից, սակայն վայր է ընկել և մահացել Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիրԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվելՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համարՀաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե ՀովհաննիսյանՊահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովԱրշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքըՈսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ