«Սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես եմ խնամելու տղա երեխայի». Լուսինե Թովմասյանը` որդու 1-ամյակի և ընտրած նվերի մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է որդու` Ալեքի 1-ամյակը: Tert.am Life-ի հետ Լուսինեն զրույցում ասաց, որ այդ առթիվ փոքրիկ խնջույք է կազմակերպել ամառանոցում, որին ներկա են լինելու Ալեքի տատիկ-պապիկները, քույրիկները:

«Օրը կնշենք ամառանոցում` ամենամտերիմ մարդկանց հետ: Ալեքը դեռ շատ փոքր է, շատ բան չի գիտակցում, օրն ավելի շատ Արիանայի համար է լինելու, քան իր: Առհասարակ, երեխաների ծննդյան օրերը պետք է կազմակերպել ոչ թե մեծերի, այլ հենց փոքրիկների համար: Արիանայի 1-ամյակին ևս խնջույք էի կազմակերպել, բայց երեխաների համար,- ասաց նա և հավելեց, որ Ալեքի համար հասցրել է նվեր գնել,-մանկական հեծանիվ եմ գնել, որպեսզի կարողանամ իրեն զբոսնելու տանել: Դեռ փոքրիկ է, առանձնահատուկ նվերների կարիք դեռ չկա»:

Լուսինեն անկեղծանում է, որ սկզբնական շրջանում չի պատկերացրել, թե ինչպես է խնամելու տղա երեխային, բայց հիմա սիրահարված է Ալեքի պայծառ աչքերին: «Ալեքը պայծառ, արև երեխա է, շատ ժպտերես է, մարդամոտ: Արիանայի հետ հրաշալի հարաբերություններ ունեն: Հետաքրքիր է, որ Արիանան չի խանդում եղբորը: Որպես մեծ քույր` շատ հոգատար է, խաղում է եղբոր հետ, հոգ տանում նրա մասին: Երբեմն, նույնիսկ ինձ է ասում, թե ինչն եմ սխալ անում»,- պատմեց մայրիկը:

Հարցին՝ հե՞շտ է երկու երեխայի խնամքով զբաղվել, Լուսինեն պատասխանեց. «Երբ տեսնում եմ` մարդիկ 4-5 երեխա ունեն, ես ուղղակի լռում եմ, որովհետև նրանց համեմատությամբ երկու երեխայի խնամքով զբաղվելը հեշտ է: Բայց պետք է ասեմ, որ երկրորդ երեխայից հետ օրվա գրաֆիկը փոխվում է, սկսում ես օրդ կառուցել երեխաների համար, քանի դեռ փոքր են: Արիանայի խնամքի հարցում օգնական եմ ունեցել, ով հիմա արդեն օգնում է Ալեքի խնամքի հարցում: Նա կարծես մեր ընտանիքի անդամը լինի»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan