Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

Society

2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին: Այս և այլ բիզնես թեմաների մասին խոսել ենք ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանի հետ:

-         Ի՞նչ իրավիճակ էր հայաստանյան բիզնես ոլորտում համաճարակի տարածման սկզբում:

Սկզբնական շրջանում մենք գործ ունեինք որոշակի խառնաշփոթի հետ, որը, կարծում եմ, կապված էր տեղեկատվության պակասի հետ: Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց  որոշ ժամանակ անց  սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական

-         գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ,  աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։ Այս ամենը մեծապես օգնեց իրավիճակի որոշակի կայունացմանը։ Վարքագծային այս փոփոխությունները դրսևորվեցին բոլորի մոտ՝ և՛ գործատուների, և՛ աշխատակիցների, և՛ հենց հաճախորդների:  

-         Ի՞նչ իրավիճակ է այժմ հայաստանյան բիզնես ոլորտում:

-         Այս իրավիճակում տնտեսվարողներին պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մեծ խմբի:

Առաջին մեծ խմբում այն ձեռնարկություններն են, որոնք այժմ չեն գործում: Օրինակ՝ այն հյուրանոցները, որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված է արտաքին տուրիզմով: Ներկա փուլում այս կազմակերպություններից ակնկալել, որ ակտիվություն կցուցաբերեն, կարծում եմ, իրատեսական չէ։

            Երկրորդ խումբը: Ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնց մոտ նախկինի համեմատ որոշակի անկում  արձանագրվել է, բայց այս իրավիճակում առկա ակտիվությունը նրանց թույլ է տալիս ապահովել որոշակի կայունություն:

Եվ երրորդ խումբը: Բիզնեսներ, որոնք չեն տուժել կորոնավիրուսի պայմաններում  և,  նաև որոշակի աճ են ապահովել: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք իրացման խնդիր  չեն ունեցել և չունեն:  Վերջիններիս մոտ նույնիսկ աճի տեմպեր է գրանցվել: Եվ, իհարկե, այս բիզնեսները շատ լավ առիթ ունեն ավելի զարգանալու:

 

-         Պետական աջակցությամբ ծրագրերի մասին: Ի՞նչ դեր ունեցան այս ծրագրերը ներկա իրավիճակում, և ի՞նչ հնարավորություններ են ստանում տնտեսվարողները:

 

Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական  աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի  փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես  լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման  և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:

 

–      Ի՞նչ կարելի է սպասել ապագայում:

–        Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս դժվարին իրավիճակում ունենք գործընկերներ, որոնք ոչ միայն կարողացել են կայունություն ապահովել, այլև ընդլայնել, հիմնել ու զարգացնել իրենց գործունեությունը։  Մեր պետության և տնտեսության համար շատ կարևոր է բիզնես ոլորտի ադապտացիոն ունակությունների զարգացումը հնարավոր նոր ստեղծվող իրավիճակներում: Օրինակ՝ անհրաժեշտ է ճկունություն բիզնեսի տրանսֆորմացիայի՝ թվային տիրույթ տեղափոխվելու հնարավորությունների մասով։ Մենք էլ՝ մեր հերթին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ ենք մեր գործընկերների հետ քայլ առ քայլ  կամ մեծ թռիչքներով առաջ շարժվել։

ԱԿԲԱ Բանկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր գործընկերների կողքին ամուր կանգնած լինելու փաստը։ Մենք ճգնաժամի ի հայտ գալու առաջին օրվանից ինտենսիվ և, որ ամենակարևորն է, անհատականացված  մոտեցմամբ արձագանքել ենք մեր բոլոր

գործընկերների մոտ ստեղծված  խնդիրներին։ Կիրառել ենք լայն գործիքակազմ. համատարած վարկային արձակուրդի  տրամադրում, տարբեր տեսակների վճարների չեղարկում, կազմվել են նոր՝ երկարաձգված մարման  գրաֆիկներ։ Այս փուլում վարկերի տոկոսադրույքները որքան հնարավոր է տրամադրվել են ցածր շեմով՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ձեռք ձեռքի տված է պետք պայքարել, միասին կառավարել ռիսկերը և, եթե որոշակի դժվարություններ էլ կան, դրանք էլ բաշխել մեր և մեր գործընկերների միջև՝ խնդիրները միասին հաղթահարելու համար։

Պետական աջակցության առաջին ծրագրով տրամադրվող վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերին հնարավոր է դիմել հետևյալ հղմամբ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal