«Մա՜րդ արարած, արդյո՞ք չի գա մի օր, երբ դու բավարարված կլինես». Արմինկա
LifestyleԱմերիկաբնակ երգչուհի Արմինկան ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել...
«Մա՜րդ արարած,
արդյո՞ք չի գա մի օր, երբ դու բավարարված կլինես…
Հող, նավթ, փող, զենք, իշխանություն…
Դեռ ինչքա՞ն պիտի խլես ու սպանես, քանդես ու ավիրես էն ամենը, ինչ քեզ նվեր է տրվել արարմանդ առաջին իսկ օրից:
Չէ՜, դու անկուշտ ու անհագուրդ ես, ցավոք, քանզի փակել ես սիրտդ ու ականջներդ: Չես ուզում լսել Արարչիդ խոսքը, չես սիրում ու չես հավատում Նրան…ու չես էլ գիտակցում, որ արդեն վաղուց քեզ վրա բերել ես Նրա բարկությունը…
Երազում եմ արթնանալ մի առավոտ, ու բոլոր լուրերում կարդալ, լսել ու տեսնել մի բան միայն. աշխարհում կատարյալ խաղաղություն է: Չկա պատերազմ, չկա հիվանդություն, չկա չարիք»
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ