Աշխարհի ամենաարագ ծննդաբերությունը, որը տևել է 2 րոպե. լուսանկարներ
LifestyleԱյս եզակի դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Կինը մի քանի րոպեի ընթացքում ծննդաբերել է, ինչն իր համար էլ է զարմանալի եղել: Ամեն ինչ շատ արագ ու անսպասելի ստացվեց, քանի որ հղիությունն արդեն մոտենում էր ավարտին, իսկ ծննդաբերություն դեռ չկար:
Հղի կինը սպասում էր իր հերթին և բժիշկների ժամանմանը: Հանկարծ որովայնի ներքևի հատվածում սեղմվածություն զգաց, բայց առանց ցավի: Դրանք առաջին և վերջին կծկումներն էին:
Ծննդկանը նույնիսկ չհասցրեց ոչինչ հասկանալ, երբ արդեն 2 րոպեի ընթացքում լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը՝ 3.1 կգ քաշով: Բժիշկներն ու բուժքույրերը ժամանակին տեղ հասան և պահեցին երեխային: Նորածնին ոչինչ չպատահեց, և բարեբախտաբար, երեխան առողջ է:
Ծննդաբերությունը տևել է ուղիղ 2 րոպե, և դա պաշտոնապես ֆիքսվել է: Ինքը՝ նորաթուխ մայրիկը նույնպես զարմացած էր, քանի որ իր առաջին ծննդաբերությունը բավականին երկար ու ցավոտ է եղել: Այս անգամ էլ կինը նույնն էր սպասում:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ