«ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ»

Այս տարի բուհական ընդունելության քննությունները բավական բուռն ընթացք ունեցան: Թվում էր, թե մեկ քննությամբ ընդունելությունը պետք է հեշտացնի դիմորդների գործը, սակայն, կարծես թե, ամեն ինչ այլ ուղղությամբ ընթացավ: Այսօր ունենք մի պատկեր, երբ տարբեր առարկաներից բարձր միավորներ ստացած դիմորդները հնարավորություն չունեցան բուհ ընդունվելու, քանի որ նախարարության դիրքորոշումը հետևյալն է՝ առաջնահերթությունը տրվելու է առաջին հայտով դիմած դիմորդներին: Նախարարությունը չի գնում զիջման, առաջարկում է իր լուծումները, որոնք հիմնականում չեն բավարարում դիմորդներին: Վերջիններս առաջ են քաշում իրենց առաջարկները, պայքարում սովորելու իրենց իրավունքն իրացնելու համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է՝ կրթության ոլորտի լիազոր մարմնի դիրքորոշումն այս հարցում կարելի է բնութագրել հետևյալ արտահայտությամբ՝ «նրանք մնացել են խորհրդային հին մտածողության մեջ և այդպես ցանկանում են շարունակել «նոր» Հայաստանում»: «Դա անթույլատրելի է: Ինչո՞ւ եմ սա ասում: Միայն խորհրդային ժամանակաշրջանում, այն է՝ պլանային տնտեսության ժամանակ էր, երբ հնարավոր էր, կարելի էր և պետք էր պլանավորել ինչպես տնտեսության տարբեր ճյուղերը, այնպես էլ բարձրագույն կրթություն ստացողների թիվը: Պլանային տնտեսության ժամանակ կարելի էր ասել՝ չորս կամ հինգ տարուց մեր տնտեսությանն անհրաժեշտ կլինեն այսքան թվով իրավաբաններ, միջազգայնագետներ և այլ մասնագետներ: Դրանից հետո պետությունը պարտավորվում էր այն մարդկանց, որոնք ավարտում էին բուհերը տվյալ մասնագիտություններով, տեղավորել աշխատանքի: Ներկա շուկայական տնտեսական հարաբերություներում և բաց սահմանների պարագայում անհնարին է նման պլանավորում կազմակերպել ու կատարել և այստեղ մեր նախարարության դիրքորոշումը դառնում է «բոբիկ»: Որևէ մեկը չի կարող ասել, թե չորս տարի հետո ավարտած մեր ուսանողները Հայաստանո՞ւմ են աշխատելու, թե՞ արտասահմանում, իրենց մասնագիտությամբ են աշխատելու, թե՞ ոչ: Այստեղ ուղղակի ծիծաղելի է այն սկզբունքը, որ տրված էր ընդունելության քննությունների համար, այսինքն առաջնահերթությունը տալ հենց առաջին մասնագիտությանը, սա ուղղակի անիմաստ է: Մինչև հիմա նրանք համառորեն մնում են իրենց դիրքորոշմանը: Արդյունքում ստացվում է, որ բարձր միավորներ հավաքած շատ շրջանավարտներ իրենց ուսանելու իրավունքը չեն կարողանում իրացնել: Լուծումը պետք է լինի այդ մտածողությունից հրաժարվելը: Ի՞նչ է նշանակում սկզբունքային դիրքորոշում ունենալ և չհրաժարվել այդ անհեթեթ սկզբունքից: Պետք է դրանից հրաժարվել և բարձր միավորներ հավաքած շրջանավարտներին թույլատրել կրթություն ստանալ իրենց ընտրած մասնագիտությամբ և իրենց ընտրած բուհերում»,-նշում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Առաքելյան
Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan