«Սիրում եմ քեզ, Բե՛ն». Դիանայի խոստովանությունը` Բենի հետ 4 տարի միասին լինելու առթիվ
LifestyleԲեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը օգոստոսի 3-ին նշանադրվել են:
Այսօր Դիանան ինտագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել սիրելիի հետ և հետևորդներին հայտնել է, որ լրանում է 4 տարին, ինչ ինքն ու Բենը միասին են: Նա լուսանկարը մակագրել է. «Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս, շնորհակալ եմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում և միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրե՛ք և եղե՛ք սիրված: Սիրում եմ քեզ, Բե՛ն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բենն ինստագրամյան իր էջում գրառմամբ նույնպես շնորհակալություն էր հայտնել Աստծուն, որ իր կյանքում կա Դիանան:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ