«Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞նչ մոտեցում է». Աշոտ Մելքոնյան

«Հայոց պատմություն» առարկայի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած չափորոշիչները հայտնվեցին քննադատությունների թիրախում: Հնչեցին մոտեցումներ, առաջարկներ, անհանգստություններ դրանց վերաբերյալ, որոնց նախարարությունը և չափորոշիչները կազմած հանձնաժողովի ներկայացուցիչները հակադարձեցին իրենց փաստարկներով:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշում է՝ մեզ փաստի առաջ են կանգնեցրել: «Ինչպես «Կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը ոչ մեկի հետ չքննարկելուց հետո անմիջապես բերեցին քննարկման, իբր աշխատանքային օրինակ համարելով, նույն ձևով էլ փակ, գաղտնի չափորոշիչները մշակեցին, ավարտեցին ու բերեցին հանրային քննարկման: Նախորդ փորձը ցույց է տալիս, որ կարծիք հայտնելու պարագայում մանր-մունր բաներ կարող են վերանայվել, փոխվել, բայց սկզբունքային հարցերում այդ առաջարկությունները հաշվի չեն առնվելու և ստեղծվելու է պատրանք, թե եղավ հանրային քննարկում»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Մելքոնյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք վերջին մի քանի օրերի ընթացքում ստացե՞լ են իրենց մտահոգող հարցերի պատասխանները, նշում է՝ անընդհատ գործածում են մանիպուլյացիա բառը: «Այն ինչ իրականության մեջ իրենք են անում: Այստեղ երկու խնդիր խառնված է իրար: Երբ հանրությանը պարզ դարձավ 2017 և 2019 թվականներին թուրքերի հետ հրատարակած գրքերի խնդիրը և որոնց հեղինակների մի մասը հետո դարձել են չափորոշիչների հեղինակներ, հավատացեք՝ չափորոշիչների խնդիրն արդեն մնաց ստվերում այն իմաստով, որ այն գոնե բարի կամքի պարագայում կարող է փոփոխության ենթարկվել:

Բայց այդ գրքերը, որոնք արդեն գրված են Թուրքիայում և Հայաստանում հրատարակված պատմության դասագրքերի վերաբերյալ, հիմա էլ առաջարկվում են չափորոշիչներ հենց այդ ոգով, որոնց հիմնական բովանդակությունը պետք է լինի թշնամու կերպարի վերացումը, հարևանների հետ համակեցությունը, ֆեմինիզմը, ազգայնականության վերացումը և այլն, մտահոգվում ես, որ այս չափորոշիչները, երևի թե, այդ ֆոնի վրա այնքան կարևոր չեն, որքան թուրքերի հետ և թուրքական հիմնադրամի միջոցներով հրատարակված այդ գրքերը, որոնց մեջ Հայկական լեռնաշխարհը դարձել է Անատոլիա: Հիմա էլ մանիպուլիացիոն ձևով ներկայացվում է, որ չափորոշիչներում այդպիսի բան գրված չէ:

Չենք ասում, թե չափորոշիչներում է գրված, հայ մարդու ձեռամբ գրված է թուրքի հետ տպած գրքում, որտեղ Հայկական լեռնաշխարհը մատուցում են որպես Անատոլիա և հեռուստաէկրանից հրճվանքով հայտարարում, որ պաշտոնապես այդպես է գործածվում: Եթե այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվեն, բնականաբար, վաղն էլ, եթե ազգային նկարագիր ունեցող մարդիկ այստեղ մի փոքր նահանջեն, մեր դպրոցական դասագրքերի մեջ էլ կգրեն Անատոլիա: Եթե թուրքի ֆինանսավորմամբ տպագրված գրքում դուք Անատոլիա բառն եք գործածել, ոչ մի կասկած չունեմ, որ վաղը կգրեք նաև այստեղ, որ հանկարծ համերաշխությունը չվտանգվի, հարևանների հետ համակեցության խնդիրը չվնասվի, թշնամական կերպարը մեր մեջ մեռցնենք ու հարևանների հետ եղբայրաբար շարունակենք ապրել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ի՞նչ անել այս պարագայում: «Եթե պաշտոնապես ասվում է՝ միևնույն է բարեփոխումն անելու ենք, սրանով հասկացվում է, որ բոլոր դեպքերում այս խնդիրն իրենք լուծելու են իմպերատիվ տարբերակով, արդեն մտածում ես՝ ինչի՞ համար պայքարես: Մնում է պայքարի անօրինակա՞ն ձևերին անցնենք, երբ մեզ լսող չկա: Կարծում եմ՝ ամեն դեպքում խոհեմությունը պետք է հաղթանակի և մարդիկ հասկանան, որ սա ազգային խնդիր է: Մենք ոչ մեկի թշնամին չենք: Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, իբր երիտասարդ ուսումնասիրողներին ստալինյան բռնություններով ենք սպառնում: Հրապարակումներ եղան՝ «ինչպե՞ս եք դուք երիտասարդներին, ձեր նախկին սաներին 37 թվի ոգով ազգային անվտանգության ծառայության ձեռքը տալիս»: Նախ մենք այդպիսի բան չենք անում, ասել ենք՝ քանի որ կրթական համակարգն ազգային անվտանգության խնդիր է, այդ կառույցի ուշադրությունը հրավիրում ենք այս խնդրի վրա, որպեսզի պարզվի՝ ի՞նչ աղբյուրներ են, մարդիկ որտեղի՞ց են ֆինանսավորվել, ինչո՞ւ են ֆինանսավորվել: Միայն այդքանը: Խոսում են 37 թվի մասին: Սա ի՞նչ մոտեցում է: Ամոթ է»,-եզրափակում է Աշոտ Մելքոնյանը:

Լուսինե Առաքելյան
Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան Հրապարակվել է Ադլերում զբոսաշրջիկների տարօրինակ զվարճանքի տեսանյութը Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան Տավուշցի երեք կանայք՝ հաջողակ գործարարներ Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց
website by Sargssyan