Շենքերն արկղերի պես փլվում էին, մեքենաները՝ խաղալիքների պես օդ բարձրանում. ականատեսը՝ Բեյրութի պայթյունի մասին. լուսանկարներ

Բեյրութում ապրող հեռուստատեսային վետերան Բրենթ Սեդլերը պատմել է իր տնից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա՝ նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի մանրամասներն ու դրա ազդեցությունն իր տան և ընտանիքի վրա: Պատմությունը հրապարակել է Daily Mail պարբերականը:

Նա պատմել է, որ այդ հրե գունդը նման չէր ոչ մի այլ հրդեհի, որ նա տեսել է իր կյանքում: Դա նման էր հրաբխի:

Միլիվայրկյանների ընթացքում սեյսմիկ ցնցումները տարածվել են ամբողջ քաղաքով` մահ ու ավերածություն սփռելով:

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է ամբողջ Միջերկրական ծովում, Կիպրոսում, դրանից էլ շատ ավելի հեռու, այն նման էր 75 տարի առաջ Հիրոսիմայի վրա նետված ռումբին:

Շենքերն արկղերի պես փլվում էին, մեքենաները՝ խաղալիքների պես օդ բարձրանում, պատմել է նա:

Սեդլերը պատմել է, որ պայթյունի պահին ինքը տանն  է եղել կնոջ և զոքանչի հետ, պատուհանները բաց են եղել, և երբ պայթյունը տեղի է ունեցել, իրենք ամեն բան տեսել են դանդաղեցված տեմպով: Տանը մեծ վնասներ են հասցվել, հսկա պատուհանները փշրվել են տան մեջ:

Սեդլերը նշում է, որ բարեբախտաբար, ինքն ու ընտանիքը պայթյունի հետևանքով ընդամենը թեթև քերծվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 135-ը, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

The fireball was like no other I¿ve ever seen or felt before, and I have seen my fair share. At its centre, a huge, intense red ball of flame that spewed smoke, ash and debris high into Beirut¿s late afternoon sky. Pictured: Brent Sadler and wife Jelena in front of a devastated building

The explosion was so vast it was heard across the Mediterranean in Cyprus, 160 miles away, like a small non-nuclear version of Little Boy, the atomic device dropped on Hiroshima almost 75 years ago to the day

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Էրդողանի խոսնակը կրկին խոսել է Ղարաբաղի մասին Այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը. Իվետա Տոնոյան Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել Շարունակվում են զինվորագրված կամավորականների մարզումները /Լուսանկարներ/ Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակչի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել. ՊԲ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից 3 քահանա մեկնեց Արցախ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 23-25-ը Ջերմաստիճանը կնվազի ՖՈՏՈ. Ռուսաստանի ՕՏՈՒ-ն լայնամասշտաբ հարձակում է սկսել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարի վրա Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ. ՊԲ Լիարժեք հրադադար հաստատելու և դրանից հետո պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ. Սենոր Հասրաթյան Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Պուտինը կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Սահմանապահները /լուսանկարներ/ Ալիևը նշել է թուրքական կործանիչների օգտագործման պայմանը Նոր տեսանյութ առաջնագծից Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ. Razm.info Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել
website by Sargssyan