Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 24-ամյա վարորդի երկվորյակ եղբայրը տեղոոմ մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում 24-ամյա Գարիկ Ս-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 181.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր շրջվելով՝ հայտնվել գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գարիկ Ս-ն և ուղևոր՝ 33-ամյա Ժաննա Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ 24-ամյա Ալիկ Ս-ն տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ