«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի»

«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են մեր ռազմավարական պատկերացումները. որևէ բան մեզ չի՛ շեղելու». ՀՀ վարչապետ:

Այս նախադասության մեջ երկակի դիսոնանս կա: Նախ, որ կառավարությունը կարող է ունենալ «ռազմավարական պատկերացումներ» որևէ երևույթի վերաբերյալ և երկրորդը, որ այդ պատկերացումները իրոք կառավարությանն են պատկանում:

Իշխանությունների որդեգրած կեղծ խաղաղասիրական կոչերը, որոնք հնչում էին և են հնարավոր թուրք-ադրբեջանական ռազմական ինտերվենցիայի ագրեսիվ ֆոնին և հակառակորդի հետ համագործակցության անճարակ, խաղաղասիրական թույլ փորձերը նույնքան անօգուտ և անադեկվատ են, որքան հնդկացիների ծիսական երգերն ու պարերը՝ անձրև առաջացնելու համար։

Ամենահետաքրքրականն այն է, որ այս ֆոնին դպրոցներից ձգտում են հանել «ռազմագիտություն» առարկան։ Ո՞րն է նպատակը, ռազմահայրենասիրական ոգու նահա՞նջը, թե՞ ամրացումը և ի՞նչ է առաջարկվում դրա փոխարեն... Եվ երիցս ճիշտ էին հին հռոմեացիները իրենց հարցադրումներով, որոնք ընկած էին հռոմեական իրավունքի հիմքում« Իսկ ովքեր են դատավորները», «Եվ ո՞ւմ է դա ձեռնտու»։Արդյոք մի բան, որը
խրախուսվում է ազգային բարոյական արժեքների մոռացումը, սեռական փոքրամասնությունների արդարացումն ու սրբագործումը՝ մարդու ազատությունների և իրավունքների կեղծ համատեքստում կարելի է անվանել « ռազմավարական պատկերացում»։

Մարդու ազատությունները երբևէ չեն կարող կասեցնել հասարակական բարոյականության անկումը։
Եթե« ազատություն» հասկացությունը դուրս է մնում բարոյական համակարգից, ապա այն վերածվում է ինքնահաճության։ Արդյունքում բարոյական ուղենիշները չքանում են և՛ անձնական, և՛ ընտանեկան, և՛ հասարակական կյանքից։ Անտեսվում է պարտքի և պատասխանատվության զգացումը, հասարակական կյանքում կեղծ կերպով բացարձականացվում է մարդու անձնական ազատությունը և այն կտրվում, վեր է դասվում բարոյական պատասխանատվությունից, որը կարելի է տեսնել շատ երկրների քաղաքական ռեժիմներում։

Մինչդեռ առանց բարոյական պատաասվանատվության չկա ազատություն և կարևոր է մարդու ազատության և բարոյական պատասխանատվության հարաբերակցության հարցը և ոչ թե դրա ժխտումը։Ուռճացվում է ազատության գաղափարը, սակայն դրան համապատասխան մեծանում են մարդու ազատության հետ կապված վտանգները, երբ մարդն ինքն է որոշում իր վարքագծի բարոյական նորմերը, դա կոչվում է բարոյական ինքնավարություն և շատ դեպքերում հակադրվում է համամարդկային ընդունված բարոյական նորմերին, որոնք ամրագրված են համաշխարհային կրոնների պատվիրաններում և կապվում է կրոնական հումանիստական տրադիցիաների հետ իբրև մշակված դիրքորոշում։ ԻՀարկե հայ եկեղեցին չէր կարող չարձագանքել այն երևույթներին, որոնք պայմանավորում են մարդու բարոյական, հոգևոր, ազգամշակութային դաստիարակությանը։Այսպիսով մենք բախվում ենք համամարդկային արժեքների դեգրադացման հետ, որը սպառնում է մեր հասարակության ստաբիլությանը։ Իսկ էթիկան գործնական փիլիսոփայություն է, անհատի բարոյական պահվածք, մարդկային փոխհարաբերությունների հզոր կարգավորիչ։

Բարոյականությունը բնորոշվում է այնպիսի հասկացություններով, ինչպես« խիղճ», « չար ու բարի», «արդար- անարդար», «առաքինություն», «պարտք ու պատասխանատվություն» և դրանք արտացոլում են մեր հասարակական իրականությունը, մարդկային բազմաշերտ հարաբերությունները։ Ահա նաև այդ համատեքստում է, որ նոր քաղաքական ուժն արշավ է սկսում հայ եկեղեցու և «Հայ եկեղեցու պատմություն», «Հայ գրականություն» առարկաների նկատմամբ։

Իսկ վերջերս էլ հնչեցվեց, որ հայ եկեղեցին, ավետարանական եկեղեցին և կաթոլիկությունը դրվելու է հավասար հարթության վրա։ Մեր եկեղեցու առաջատար դերը, գերազանցությունը, առաջնայնությունը և կրոնական արտոնությունը վերացվում է այն դեպքում, երբ այն տասնյոթ դարերի ընթացքում վաստակել էր այդ իրավունքը՝ լինելով մեր անցյալի պահապանը և ապագայի ուղենիշներից մեկը։

Պատմական փաստն այն է, որ երբ կործանվեց հայոց պետականությունը, եկեղեցին աննկատ կերպով գրավեց նրա տեղը՝ հաստատելով, որ հայ առաքելական եկեղեցին եղել և մնում է հայոց պետականության դեմքը, քաղաքական իշխանության մարմնավորումը: Հայ եկեղեցու մյուս տարբերակիչ գիծն այն է, որ տարբեր ժամանակներում պատմաքաղաքական բարդ ճգնաժամերից, փակուղուց ելքեր գտավ, պահպանեց քաղաքական-ազգային համակարգի ամբողջականությունը, դիվանագիտական- դավանաբանական ինտրիգներից ճիշտ լուծումներ գտնելով ցուցաբերեց բարոյական վճռականություն և ամրություն։ Այսպիսով հայ եկեղեցին դարձավ և ընկալվեց հայոց պետականության իրավաժառանգ, նրա ներսում ծնվեցին եկեղեցական այնպիսի հանճարներ, ինչպիսին Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Տաթևացին, Մխիթար Գոշը և ուրիշներ։

Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան Հրապարակվել է Ադլերում զբոսաշրջիկների տարօրինակ զվարճանքի տեսանյութը Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան Տավուշցի երեք կանայք՝ հաջողակ գործարարներ Ընկույզը սնո՞ւնդ է, թե՝ ոչ․ ոստիկանը քաղաքացուն տուգանել է դիմակ չկրելու համար Ով է աշխարհի ամենաազդեցիկ հրեաների ցուցակում 5-րդը Դանակահարությունը բացահայտվեց
website by Sargssyan