Վերսկսվում է «Երկուսով» հեռուստասերիալը
LifestyleԵրկուշաբթի օրվանից մեկնարկում են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:
«Ուզում եմ հայտնել, որ շատ շուտով եթերում կլինենք: Ամեն բան արդեն պատրաստ է նկարահանումները սկսելու համար: Սցենարն ի սկզբանե պատրաստ էր, բայց քանի որ դադարը նախատեսվածից երկար տեւեց, սերիալը նույն կետից շարունակել չենք կարող»,- նշել է Անին:
Նա տեղեկացրել է, որ սցենարով նույնպես երկու ամիս անցել է, հերոսները հայտնվել են նոր իրավիճակում. «Նոր մեկնարկ կլինի: Գլխավոր հերոսը, ում մարմնավորում է Զիրոյանը, վերջին սերիաներում երկրում չէր, նոր սցենարով նա կվերադառնա եւ իր շուրջ նոր իրականություն կտեսնի»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ