«Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաներ հետ կկանչվեն

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով՝ Հայաստանում դեղերի շրջանառության բոլոր սուբյեկտները 7-օրյա ժամկետում պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Կետոնալ 100մգ» մոմիկների կոնկրետ սերիաների հետկանչը եւ ապահովել դրանց ոչնչացումը։

Հետկանչն իրականացվում է, քանի որ դադարեցվել է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների շրջանառությունը Հայաստանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2020 թ․ փորձագիտական եզրակացությունը։

Ըստ այդմ՝ դեղի գրանցված պիտանիության ժամկետի (60 ամիս) ընթացքում 24-րդ ամսից հետո տեղի են ունենում շեղումներ, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին․ դեղի պարունակության մեջ կողմնակի խառնուրդների առավելագույն շեմը, որը սահմանված է 0,5%, գերազանցում է սահմանված ցուցանիշը և հասնում է 0,55%՝ դրանով առաջացնելով ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիաների շեղում։ Ուստի փորձաքննության ընթացքում դեղի պիտանելիության ժամկետը նվազեցվել է և սահմանվել է 24 ամիս՝ 60-ի փոխարեն։

Շրջանառության դադարեցման ու հետկանչի ենթակա են «Կետոնալ 100մգ» մոմիկների հետեւյալ արտադրությունը եւ սերիաները՝ Սանդոզ Իլակ Սանայի վե Տիկարետ Ա․Ս․, Գեբզե Պլաստիկցիլեր Օրգանիզե Սանայի Բոելգեսի Ատաթուրկ Բուվարի 9, Կադդե N 1, 41400, Կոցաելի Թուրքիա՝ Լեկ դ․դ․,

Վերովշկովա 57 փ․, 1526 Լյուբլյանա (Սլովենիա)-ի համար

սերիա՝ GL9905, պիտանիության ժամկետ՝ 31․08․2021,

սերիա՝ GS9514, պիտանիության ժամկետ՝ 30․11․2021,

սերիա՝ FV0996, պիտանիության ժամկետ՝ 01․11․2020,

սերիա՝ FX0693, պիտանիության ժամկետ՝ 31․12․2020,

սերիա՝ FX2404, պիտանիության ժամկետ՝ 01․12․2020,

սերիա՝ GZ3183, պիտանիության ժամկետ՝ 31․03․2022,

սերիա՝ HH7391, պիտանիության ժամկետ՝ 31․07․2022,

սերիա՝ GZ9375, պիտանիության ժամկետ՝ 31․03․2022,

սերիա՝ HH7393, պիտանիության ժամկետ՝ 31․07․2022,

սերիա՝ HK2843, պիտանիության ժամկետ՝ 31․08․2022,

սերիա՝ HK2844, պիտանիության ժամկետ՝ 31․08․2022,

սերիա՝ JB0219, պիտանիության ժամկետ՝ 31․05․2023,

սերիա՝ GZ9374, պիտանիության ժամկետ՝ 31․03․2022։

Հետկանչի և ոչնչացման իրականացված միջոցառումների վերաբերյալ դեղերի շրջանառության բոլոր սուբյեկտները պետք է 7 օրը մեկ անգամ ներկայացնեն հաշվետվություն տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected] հասցեներով:

Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Ոստիկանությունը պարզաբանում է տարածել դիմակների մասին Ռուսական կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան «Պոսեյդոնը» Երիտասարդները ազգի ապագան են. Գագիկ Ծառուկյան Իշ­խա­նու­թյուն­նե­րի հույ­սը վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պու­լյա­ցի­ա­ներն են.«Փաստ» 30–ամյա ծննդկան է մահացել Հա­ցի թան­գա­րան՝ Փա­նիկ գյու­ղում. այն եր­կար տա­րի­ներ իր տե­սա­կով մի­ակն է եղել ԽՍՀՄ-ում․ «Փաստ» Կառավարության նոր որոշումը խաղատների վերաբերյալ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Փլուզ­վել է 18-րդ դա­րի եկե­ղե­ցու տա­նի­քը, 317 հա­մայն­քում կա­յա­ցել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներ.«Փաստ» Վայր եմ դնում իմ լիազորությունները. Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր «Չժխտենք վտան­գը, բայց մի­և­նույն ժա­մա­նակ խու­ճա­պի չմատն­վենք»․ «Փաստ» «Կապույտ լուսին»․ այս տարվա հոկտեմբերին երկու անգամ լիալուսին կլինի (լուսանկարներ) Օրվա խորհուրդը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Պաշտոնական․ Կումբուլան՝ Ռոմայի ֆուտբոլիստ «Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ «Իրատես». Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզում «Հան­րա­յին սննդի ոլոր­տում կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի 9-10 տո­կո­սը փակ­վել է. կա­ռա­վա­րու­թյու­նը զո­հա­բե­րում է տնտե­սա­կան զար­գա­ցու­մը»․«Փաստ»
«Իմ սեր». Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Էդգար Իգիթյանի ռոմանտիկ ու հուզիչ շնորհավորանքը կնոջը՝ իրենց ամուսնության օրվա առթիվ Ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի պահպանումից, այտուցվածությունից Գիտե՞ք, որ բուխարու պատմությունն սկսվում է Քարի դարից.«Փաստ» Հավը ձմերուկի մեջ․ աննկարագրելի համեղ և յուրահատուկ «Տաթևը հորս հոգեհանգստին կարմիր շրթներկով էր եկել․ որոշ ժամանակ անց էլ իմացա, որ սկսել է ընկերոջս հետ հանդիպել» Կարճ կիսաշրջազգեստ, գեղեցիկ կազմվածք. երգչուհի Նանան նոր լուսակարներ է հրապարակել Գնչուները չեն սխալվում․ արագ թեստ՝ կկատարվի՞ արդյոք երազանքը Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը «Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում». Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել
website by Sargssyan