Իննա Խոջամիրյանը՝ «Whywomenswomens» նախագծում նկարահանվելու եւ իր դերի մասին
LifestyleԻննա Խոջամիրյանը տեւական դադարից հետո միանգամից երկու նախագծում է նկարահանվում: Դերասանուհին շարունակում է իր դերակատարումը «Երկուսով» հեռուստասերիալում, որի նոր մեկնարկի մասին պատմել ենք: Բացի այդ Իննան հանդես է գալիս «Վիտամին» փրոդաքշնի «Whywomenswomens» նախագծում:
«Առաջարկը նախագծի պրոդյուսեր Վլադ Սահակյանից եմ ստացել: Նկարահանումներն արդեն մեկնարկել են: Այնքան հետաքրքիր աղջկա եմ մարմնավորում, դժվարանում եմ հիմա պատմել: Գործող 4 գլխավոր հերոսներից մեկն է: Նկարահանվում եմ Տոմայի, Պոնչի եւ Զիրոյանի հետ: Մենք ժողովրդական հին արտահայտություն ունենք` բամբակի մեջ մեծացած: Հերոսուհիս հենց այդպիսին է»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Իննան:
Նրա խոսքով, առաջիկա ամսվա ամբողջական գրաֆիկն ունի եւ պետք է համատեղի երկու նախագծերի նկարահանումները. «Համ չեմ կարողանում տեղս նստել, համ այս 3 ամիսների ընթացքում հետ եմ վարժվել խիտ գրաֆիկին: Հիմա արդեն գալիք ամբողջ ամիսը շաբաթը 7 օր պլանավորած է առավոտից մինչ ուշ երեկո: Օրեր կլինեն , երբ համ սիթքոմում կլինեմ, համ «Երկուսով»-ում: Մարտական եմ տրամադրվել, ամեն բանի պատրաստ եմ` կարեւորը էս մղձավանջի նոր փուլ չսկսի»:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ