Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը

Interview

Էդուադ Լևանյանը, որ միջացառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչ է և զբաղվում է միջոցառումների ժամանակ օգտագործվող գույքի վարձակալության բիզնեսով, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի պատճառով ոլորտը հայտնվել է անելանելի իրավիճակում: Արդեն հինգ ամիս է, ինչ չեն կարողանում աշխատել, և եթե այսպես շարունակվի կհայտնվեն անելանելի դրության մեջ:

Նման կացության մեջ են նաև միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող մի շարք այլ ենթաոլորտներ ևս, որոնց մասնագետները, իրավիճակից դուրս գալու այլ ելք՝ քան սահմանափակումների մեղմացումը՝ չեն տեսնում:  

«Ոչ մի փառատոն, ցուցահանդես կամ համերգ այս ընթացքում չի կազմակերպվել: Արգելված են նայև ընտանեկան խնջույքները, պաշտոնական միջոցառումները: Եվ, եթե այս ընթացքում եղան ոլորտներ, որոնք աստիճանաբար բացվեցին, սահմանափակումները թուլացվեցին, ապա մեր ոլորտը շարունակեց արգելված մնալ»,- ասաց Է. Լևանյանը:

Պարզվում է վարձույթի ոլորտում, որպես կանոն խնայողություններ չեն լինում, քանի որ մրցակցությանը դիմանալու և շուկայի պահանջներին բավարարելու համար տնտեսվարողները մշտապես ներդրում են անում՝ գույք թարմացնելու, նոր գույք ձեռք բերելու համար: Ներդրումներն իրականացվում են վարկային միջոցների հաշվին: Եվ այս ամենն անընդհատ պրոցես է: Այլ կերպ ասած՝ ոլորտում գործունեություն ծավալողները աշխատում են փակ ցիկլում՝ եկամուտը ներդնում են, որի արդյունքում պահուստային գումարներ չեն գոյանում:

Է. Լևանյանի խոսքով՝ երկար ժամանակ է անգործության են մատնված նաև լուսային տեխնիկայի ինժեներները, հնչյունային ռեժիսորները, տեխնիկական անձնակազմի այլ անդամներ, բեռնատարների վարորդներ, որոնք այս բիզնեսի հետ փոխակակցված են գործունեություն ծավալում: Եվ հիմա, համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ողջ շղթայում զբաղված անձինք անելանելի վիճակում են հայտնվել:

Կառավարության կողմից իրականացված երկու ծրագրից Լևանյանը միանվագ աջակցություն ստացել է: Ինչ վերաբերում է կառավարության կողմից առաջարկվող վարկային գումարներին, ապա դրանցից օգտվելը իրատեսական չէ, քանի որ ոլորտում գործունեություն ծավալողներն առանց այդ էլ աշխատում են բանկից վերցրած գումարներով և նոր վարկ վերցնելը, պարզապես խելամիտ չէ:

«Մենք առանց այն էլ վարկով ենք գործունեություն ծավալում: Եվ, եթե պետք է նոր վարկ վերցնենք հինը փակելու համար, ապա հարց է ծագում, թե հերթական բանկային վճարո՞ւմն ինչպե՞ս ենք կատարելու, եթե կրկին չենք կարողանալու աշխատել: Ուստի, նոր վարկ վերցնելը՝ տրամաբանական չէ: Ստացվում է որ մեր ոլորտում տեխնիկական մատակարարմամբ զբաղվող բոլոր ընկերությունները հայտնվել են կոլապսային իրավիճակում և չենք էլ պատկերացնում, թե երբ դուրս կգանք այս իրավիճակից»,- ասաց Է. Լևանյանը:

Ստեղծված իրադրությունից դուրս գալու ելքեր ևս փնրտել, գտել և առաջարկել են կառավարությանը, բայց կառավարությունից ստացված արձագանքը խնդիրը չի լուծել: Բանկերի հանդեպ պարտավորությունները ժամանակավորապես հետաձգելու ժամկետը տևել է երեք ամիս և սպառվել է մայիսին:

Վարկային արձակուրդի ժամկետը երկարաձգելու համար տնտեսվարողները դիմել են բանկերին և ևս երեք ամսով ստացել են վարկը չմուծելու հնարավորություն, սակայն սեպտեմբեր ամսին այդ ժամկետը կրկին կսպառվի և հերթական վճարում կատարելը նորից կմնա հարցականի տակ:

«Չգիտենք, ինչ միջոցներով և ինչպես պետք է վճարումներ կատարենք: Եվ եթե առաջիկա երկու ամիսներին պարետատան կողմից սահմանափակումները չմեղմացվեն կամ չհանվեն, ապա ձմռանը մենք շատ լուրջ սոցիալական խնդիրների առջև կկանգնենք: Անձամբ ես ունեմ երկու անչափահաս երեխա և այն աջակցությունը, որը ստացել եմ, բավարարել է երեխաներիս առաջնային կարիքները հոգալու համար:

Մեր առաջարկն է, որ ինչպես շինարարության ոլորտի խթանման համար ելքեր եղան և պետությունը գումար ներդրեց այդ ոլորտը խթանելու համար, այս ոլորտին ևս ուշադրություն դարձնի, մեղմացումներ լինեն, բացօթյա միջոցառումներ կազմակերպվեն, որպեսզի ոլորտում զբաղված անձինք կարողանան ինչ-որ կերպ դուրս գան այս իրավիճակից, գումարներ կուտակեն ձմռան ամիսներին դժվարություններից  խուսափելու համար:

Ցանկության դեպքում հնարավոր է միջոցառումներ կազմակերպել սոցիալական հեռավորությունը և մյուս սահմանված կանոնները պահպանելով, կառավարության ուշադրությունը հենց այս հարցի վրա ենք ցանկանում հրավիրել, որպեսզի մեր խնդիրներն անտարբերության չմատնվեն»,- ասաց Է. Լևանյանը:

 

Արմինե Գրիգորյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer